Մենք ապրում ենք արագացված տեխնոլոգիական առաջընթացի և Չորրորդ Ինդուստրիալ Հեղափոխության դարաշրջանում: Մենք ականատեսն ենք սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային համակարգերի արմատական փոխակերպումների: Հասարակությունները, բիսնեսները և մարդիկ շարունակաբար ենթարկվում են ինտենսիվացված տեղեկատվական հոսքերի ազդեցություններին, ինչը մարտահրավեր է հանդիսանում վերաբերելի ուղերձները անհամապատասխաններից տարբերակելու և ճիշտ որոշումներ կայացնելու ճանապարհին:

Մենք, Արինսայթս հետազոտական ընկերության փորձագետներս, հավատացած ենք, որ գիտական գիտելիքը ամենաարժեքավոր ռեսուրսն է մարդկանց բարեկեցության ապահովման համար: Ավելին, գիտական մեթոդաբանությամբ և համակարգված կերպով հավաքված տվյալները ռազմավարական որոշումների կայացման և դրական ազդեցություն գործելու վճռորոշ նախապայմանն են: Այս համատեքստում, մենք հանձնառություն ենք վերցրել ուղեկցել մեր գործընկեր որոշում կայացնողներին իրենց պատասխանատու առաքելության իրագործման ողջ ընթացքում և աջակցել հիմնվել գիտության վրա՝ ազդեցությունների գործելու համար:

Մենք առաքելությունը հետազոտական արդյունքներ (Research Insights) ստեղծել է և այդպիսով՝ փաստերի վրա հիմնված որոշումների կայացումը խթանելը՝ Հայաստանում և դրա սահմաններից այն կողմ: Մենք ձգտում ենք իմաստալից ազդեցություն ունենալ ինստիտուտների և քաղաքացիների կյանքի վրա՝ մեր հետազոտական արդյունքներով և գործուն առաջարկներով:

Մեր ընկերությունը հիմնադրվել է 2010 և առաջարկում է շուկայի և սոցիալական յետազոտությունների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով որակի միջազգային ստանդարտների վրա: Մենք հետազոտողների խումբ ենք, ովքեր ոգեշնչված են բացահայտելու և վերլուծելու գաղափարներով:

Հիմնվելով ավանդական հետազոտական մեթոդաբանությունների վրա՝ մենք զուգահեռաբար առաջնորդվում ենք նորարարական մոտեցումներով և առաջարկում ենք լուծումներ՝ մեր գործընկերների տեղեկատվական կարիքներին արձագանքելու համար: Մենք ապավինում ենք քանակական մեթոդաբանություններին՝ երևույթների տարածվածությունը չափելիս, և որակական մեթոդաբանություններին, երբ անհրաժեշտ է խորությամբ հասկանալ բացառիկ երևույթները և մարդկանց կենսաշխարհը:

Մեր հետազոտությունները միտված են բացահայտելու սպառողական վարքի մոդելները, դուրս բերելու առանցքային միտումները, վեր հանելու թիրախային խմբերի կարծիքները, գիտելիքները և զգացմունքները, գնահատելու մեր գործընկերների կողմից նախատեսվող գործողությունների պոտենցիալ արդյունքները և արդեն իսկ իրականացված գործողությունների ազդեցությունները: Այս ամենը հիմք է ծառայում արդյունավետ ռազմավարությունների մշակման և իրագործման համար:

Արժեքներ

Մենք ապավինում ենք ճշգրտության, հուսալիության, պատասխանատվության, հաճախորդակենտրունության և անաչառության արժեքներին, որոնք մեր մասնագիտական գործունեության անկյունաքարն են:

Ճշգրտություն

Գիտակցելով, որ մեր կողմից տրամադրվող հետազոտական արդյունքները հսկայական նշանակություն ունեն մեր գործընկերների որոշումների վրա՝ մենք հետևում ենք միջազգային ստանդարտների վրա՝ ճշգրիտ տվյալներ և արդյունքներ ստանալու համար:

Ազնվություն

Մենք շեշտադրում ենք ազնվությունը գործառնության բոլոր փուլերում, քանի որ մենք հավատարիմ ենք ստեղծելու այնպիսի արդյունքներ, որոնք կծառայեն հիմնական շահագրգիռ կողմերի բարօրությանը և օբյեկտիվ հիմք կլինեն հիմնարար լուծումներ ստեղծելու համար:

Հուսալիություն

Մենք հավատարիմ ենք մեր փորձագիտական գիտելիքի շնորհիվ կայուն գործընկերային հարաբերություններ ձևավորելու և մեր գործընկերներին ծանրաբեռնված տեղեկատվական իրականությունում ուղեկցելու գաղափարին:

Պատասխանատվություն

Մենք էապես կարևորում ենք հետազոտությունների ոլորտի՝ դրական իմիջի ապահովումը և տվյալները հավաքում և վերլուծում ենք խորապես պատասխանատու կերպով: Այս պատճառով, մենք հավատարիմ ենք բարձր պրոֆեսիոնալ ստանդարտների պահպանմանը, և այդ հավատարմությունը կաղապարված չէ միայն գործընկերների նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորություններով:

Հաճախորդակենտրոնություն

Մեր գործընկերների շահերը դրված են մեր բիզնես գործառնությունների կենտրոնում: Մենք առաջարկում ենք այնպիսի լուծումներ և մեթոդաբանություններ, որոնք առավելագույնս համապատասխանում են նրանց կարիքներին և հիմնավորված փաստեր են տրամադրում ռազմավարական որոշումներ կայացնելիս:

Անաչառություն

մենք խստորեն հետևում ենք հետազոտողի էթիկական կոդեքսի հիմնարար արժեքներից մեկին՝ անաչառությանը, չենք հարում քաղաքական ուժի կամ այլ շահերի խմբերի:

Կապվեք մեզ հետ

Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ, թողեք հաղորդագրություն և մենք կկապնվնենք Ձեզ հետ: