Տվյալների հավաքագրում

Մենք համադրում ենք տվյալների հավաքագրման և վերլուծության՝ որակական, քանակական և
համակցված մեթոդները՝ ամբողջական հետազոտական արդյունքներ ստեղծելու համար:

 

Անհատական դեմ առ դեմ հարցազրույց՝ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող 

Մեր ընկերությունը կիրառում է համակարգչային ծրագրի միջոցով անցկացվող անհատական հարցազրույցների (computer-assisted personal interviewing (CAPI)) մեթոդը՝ որպես դեմ առ դեմ քանակական հարցազրույցների տարատեսակ: Մեթոդը հնարավորություն է տալիս համաժամանակյա ռեժիմով գեներացնել տվյալների բազա և հավաքագրված տվյալները դառնում են հասանելի անմիջապես հարցազրույցից հետո: Համակարգի կիրառման շնորհիվ զգալիորեն բարելավվում է հավաքագրված տվյալների որակը, կրճատվում են տվյալների մուտքագրման և որակի ստուգման ծախսերը:

CAPI հարցազրույցների առավելությունները ամփոփված են ստորև՝

  1. Հետազոտության հարցաթերթը լրացվում է առցանց, պլանշետների օգնությամբ
  2. Ծրագրավորվում է առցանց հարցաթերթ. այս հատկությունը հնարավորություն է տալիս խուսափել տրամաբանական սխալներից և փոխկապված հարցերի միջև տրամաբանական հակասություններից: Այն թույլ է տալիս նաև զերծ մնալ տվյալների մուտքագրման ընթացքում առաջացող վրիպումներից և մուտքագրման աշխատանքների ծախսերից:
  3. Հարցազրույցները ձայնագրվում են (հարցվողների համաձայնությունը նախապես ստանալուց հետո), ինչը թույլ է տալիս իրականացնել հարցազրույցի որակի համապարփակ ստուգում՝ ձայնագրությունը՝ լրացված հարցաթերթի հետ համեմատելու միջոցով
  4. Հարցազրույցների իրականացմանը զուգահեռ գեներացվում է տվյալների բազա. հարցաթերթը լրացնելուց անմիջապես հետո յուրաքանչյուր հարցաթերթի պատասխաններն ավտոմատ կերպով ներմուծվում են մեկ ընդհանուր բազա:
  5. Հարցազրույցները վերահսկվում են անմիջապես դաշտում, հնարավոր է դառնում չափել դրանց տևողությունը, ստուգել հարցազրուցավարների երթուղին և հարցվողի ընտրությունը

Մեր ընկերությունն ապահովված է բավարար ռեսուրսներով` կարճ ժամանակահատվածում լայնամասշտաբ CAPI հետազոտություններ իրականացնելու համար: 

Հեռախոսային հարցազրույց՝ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող

Մեր ընկերությունն օգտագործում է համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող հեռախոսային հարցազրույցների (computer-assisted telephone interviewing (CATI)) մեթոդը, որը համարվում է օպերատիվ կերպով տվյալներ հավաքելու լավագույն միջոցը՝ ընթացիկ տվյալներին հասանելիություն ունենալու հնարավորությամբ: Այս մեթոդի կիրառման դեպքում նշանակալիորեն բարեվվում է հավաքագրված տվյալների  որակը, նվազեցվում են տվյալների մուտքագրման և որակի վերահսկման ծախսերը, պատահական ընտրանքի համար գործադրվում են առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ, կրճատվում է տվյալների հավաքագրման (դաշտային աշխատանքների) փուլի տևողությունը:

CATI հետազոտության հիմնական հատկություններն են.

  1. Հեռախոսահամարների պատահական ընտրությունը և ավտոմատացված հեռախոսազանգեր իրականացումը, որի շնորհիվ չեզոքացվում են հարցվողին ընտրելու և ձեռքով հեռախոսահամար հավաքելու արդյունքում առաջացող սխալները
  2. Հարցաթերթի առցանց ծրագրավորումը, որի միջոցով հնարավոր է խոսափել տրամաբանական սխալներից և փոխկապված հարցերի միջև տրամաբանական հակասություններից: Հնարավոր է դառնում նաև խուսափել տվյալների մուտքագրման սխալներից և զրոյացնել մուտքագրման աշխատանքների ծախսերը:
  3. Հարցազրույցների ձայնագրումը (հարցվողների համաձայնությունը նախապես ստանալուց հետո)
  4. Հարցազրույցների իրականացմանը զուգահեռ տվյալների բազայի գեներացիան. հարցաթերթը լրացնելուց անմիջապես հետո յուրաքանչյուր հարցաթերթի պատասխաններն ավտոմատ կերպով ներմուծվում են մեկ ընդհանուր բազա
  5. Անմիջապես դաշտային աշխատանքներին զուգահեռ հարցազրույցների վերահսկումը, հարցազրույցների տևողության գնահատումը, առցանց ռեժիմով հարցազրույցները լսելու հնարավորությունը և այլն 

 Մեր ընկերությունն ունի բավարար միջոցներ՝ մեկ օրում առնվազն 100՝ հեռախոսային CATI հարցազրույցներ իրականացնելու համար:

Համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող վեբ հարցազրույցներ 

Մեր ընկերությունն օգտագործում է համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող վեբ հարցազրույցների մեթոդը  (computer-assisted web interviewing (CAWI), երբ անհրաժեշտ է շատ արագ հավաքագրել քանակական տվյալներ: Այս մեթոդն արդյունավետ է, երբ հասանելի է թիրախային խմբի ներկայացուցիչների էլ. փոստի հասցեների մեծ ցանկ: CAWI հարցազրույցների առավելություններն են՝

  1. Հարցաթերթը ծրագրավորվում է առցանց, որի միջոցով հնարավոր է դառնում խոսափել տրամաբանական սխալներից և փոխկապված հարցերի միջև տրամաբանական հակասություններից: Հնարավոր է դառնում նաև զերծ մնալ տվյալների մուտքագրման ընթացքում ի հայտ եկող սխալներից և տվյալների մուտքագրման աշխատանքների ծախսերից:
  2. Էլ. Փոստի հասցեների միջոցով ուղարկվում է հիշեցում հարցաթերթը լրացնելու վերաբերյալ
  3. Հարցազրույցների իրականացմանը զուգահեռ գեներացվում է տվյալների բազա. հարցաթերթը լրացնելուց անմիջապես հետո յուրաքանչյուր հարցաթերթի պատասխաններն ավտոմատ կերպով ներմուծվում են մեկ ընդհանուր բազա

Գաղտնի գնորդ

Մեր ընկերությունը Հայաստանում՝ Գաղտնի գնորդի մեթոդով ամենամեծ թվով հետազոտություններն իրականացրած կազմակերպություններից է: Վերջին տարիների ընթացքում մեր կողմից իրականացված Գաղտնի գնորդի մեթոդով ստուգումների թիվը գերազանցում է 50.000-ը՝  այցելություններն ու զանգերը միասին:

Մենք ունենք վերապատրաստված գաղտնի գնորդների մեծ թիմ՝ ամբողջ երկրի մասշտաբով լայնամածավալ նախագծեր իրականացնելու համար:

Մեր փորձագետների կողմից մշակվել է վեբ-հարթակ գաղտնի գնորդի մեթոդով իրականացվող հետազոտությունների համար, որը պատվիրատուներին հնարավորություն է տալիս 

- հասանելիություն ունենալ գաղտնի գնորդների այցելությունների արդյունքներին (հարցաթերթերին, ձայնագրություններին, հաշիվներին, լուսանկարներին և այլն),

- մեկնաբանություն թողնել յուրաքանչյուր գաղտնի գնորդի այցի վերաբերյալ, պահանջել փոփոխություններ իրականացնել և այլն

Վեբ տվյալների հավաքում 

Արինսայթս հետազոտական ընկերությունը իրականացնում է տվյալների հավաքագրում նաև ոչ ավանդական մեթոդներով, ինչպես, օրինակ, վեբ տվյալների հավաքումն է (web scraping): Այս մեթոդը հատկապես օգտակար է տարբեր վեբ կայքերից տվյալներ դուրս բերելու և իրար հետ համեմատելու համար: Այն հնարավորություն է ընձեռում վերլուծել սպառողների դիտարկումները և մեկնաբանությունները, որի միջոցով կարելի է հասկանալ պրոդուկտի առավելություններն ու թերությունները, սպառողի գոհունակությունը, քննարկվող հիմնական թեմաները:

 

 

Ֆոկուս խմբեր

Մեր ընկերությունն իրականացնում է ֆոկուս խմբային քննարկումներ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Ֆոկուս խմբերի իրականացման հարցում մեր մրցակցային առավելություններն են.

1. Արինսայթս հետազոտական ընկերությունն ունի ֆոկուս խմբային քննարկումների համար նախատեսված հատուկ սենյակ, որը հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխանող անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով, մասնավորապես՝

  • Միակողմանի հայելի, որը թույլ է տալիս պատվիրատուներին ուղիղ կերպով դիտարկել ընթացող խմբային քննարկումներին
  • Տեսագրող և ձայնագրող սարքավորումներ, որոնց օգնությամբ իրականացվում են բարձրորակ ձայնագրություններ և տեսագրություններ

2. Մենք մշակել ենք թիրախային խմբի մասնակիցների՝ արագ հավագրման տեխնիկաներ և երաշխավորում ենք, որ խմբային քննարկումներին մասնակցեն բացառապես թիրախային խմբի ներկայացուցիչներ

Խորին հարցազրույց

Արինսայթս հետազոտական ընկերությունն իրականացնում է խորին հարցազրույցներ, որոնք ենթադրում են անմիջական դեմ առ դեմ շփում առանձին անհատների հետ: Խորին հարցազրույցների շնորհիվ հնարավոր է դառնում հարցվողների հետ խորությամբ քննարկել ուսումնասիրվող թեման, ստանալ ամբողջական և մանրամասն բացահայտումներ:

Փորձագիտական և առանցքային տեղեկատուների հարցումներ

Փորձագիտական և առանցքային տեղեկատուների հարցազրույցները տեղեկատվության հավաքման լավագույն մեթոդն են հանդիսանում այն դեպքում, երբ խնդիր է դրված հավաքագրել տեղեկատվություն այնպիսի թեմայի վերաբերյալ, որին տիրապետում են սահմանափակ թվով անհատներ կամ մասնագետներ: Նրանք կարող են պատմել թեմայի վերաբերյալ՝ իրենց կողմից իրականացված մանրամասն դիտարկումների կամ մասնագիտական վերլուծության հիման վրա, ինչը հասանելի չէ դրսի անձանց, առնչվում է ավելի փոքր համայնքներին, նրանց հիմնախնդիրներին և զգայուն թեմաներին:

Կապվեք մեզ հետ

Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ, թողեք հաղորդագրություն և մենք կկապնվնենք Ձեզ հետ: