Աշխատանքային գրաֆիկ

Լրիվ աշխատանքային օր

Աշխատանքային պարտականություններ

Մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների համակարգում, մասնավորապես՝

  • հետազոտական նախագծերի ժամանակացույցի կազմում և նախագծի կառավարում՝ ըստ սահմանված ժամանակացույցի և ընթացակարգերի
  • հարցազրուցավարների, տվյալների որակի վերահսկման մասնագետների վերապատրաստում, հրահանգավորում և աշխատանքի կառավարում
  • տվյալների վերլուծաբանի համար տեխնիկական առաջադրանքի պատրաստում, վերլուծված տվյալների հաստատում և ընդունում

 

Պատվիրատուների հետ հաղորդակցություններ, մասնավորապես՝

  • Վերջիններիս հետազոտական կարիքների գնահատում
  • Հետազոտական առաջարկների կազմում և ներկայացում պատվիրատուներին՝ նրանց կարիքների հիման վրա
  • Հետազոտության ընթացքի վերաբերյալ կազմակերպության պատվիրատուին ընթացիկ հաշվետվությունների տրամադրում
  • Հետազոտության արդյունքների ներկայացում

 

 Հետազոտությունների արդյունքների հիման վրա վերլուծական հաշվետվությունների կազմում՝ ներառյալ տվյալների հիման վրա առաջարկների մշակումը և խորհրդատվությամ մատուցումը 

 Աշխատանքների ընթացքի վերաբերյալ կազմակերպության տնօրենին պարբերական հաշվետվությունների ներկայացում՝ բանավոր և գրավոր եղանակով

 

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն կամ որակավորում սոցիոլոգիայի, հետազոտությունների, վիճակագրության, մարքեթինգի, տնտեսագիտության կամ նախագծերի կառավարման ոլորտներում
  • Հետազոտական մեթոդաբանությունների և մեթոդների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հետազոտությունների կազմակերպման, նախագծերի կառավարման ոլորտներում
  • Թիմի կառավարման գերազանց հմտություններ
  • Հաղորդակցության և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
  • Միաժամանակ բազմաթիվ նախագծեր կառավարելու կարողություն
  • MS Excel, Word, PPT ծրագրերի գերազանց իմացություն: SPSS ծրագրի իմացությունը ցանկալի է
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանգ իմացություն

Պահանջվող անհատական հատկանիշներ

  •      Պրոակտիվություն
  •      Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
  •      Շարունակաբար ինքնակրթվելու և ինքնակատարելագործվելու պատրաստակամություն

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել info@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Project Manager”:

 

Ծրագրերի ղեկավար

Ուղարկեք Ձեր տվյալները

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ