Կոնցեպտի թեստավորման հետազոտություն

Հնարավո՞ր է արդյոք թեստավորել պրոդուկտի գաղափարը մինչև դրա վերջնական տարբերակի պատրաստումը:

Կոնցեպտի թեստավորման հետազոտությունը ապրանքի կամ դրա փաթեթավորման գաղափարի գնահատումն է՝ այն պոտենցիալ սպառողներին ցույց տալու և նրանց արձագանքը ստանալու միջոցով։ Այս հետազոտությունն ամենից հաճախ օգտագործվում է պրոդուկտի նախագծման փուլում՝ շուկայում դրա հաջողելու պոտենցիալը գնահատելու համար: Կոնցեպտի թեստավորման շնորհիվ վերհանվում են ապրանքների և ծառայությունների օգտակարության ընկալումները, դրա հնարավոր փաթեթավորման, վաճառքի մոտեցումների, տեղաբաշխման, գների և գովազդի ուղղությունները: Պրոդուկտի թեստավորումն օգտակար է ապրանքի ստեղծման ծախսերը նվազեցնելու առումովմ քանի որ հնարավորություն է տալիս ուշադրությունը կենտրոնացնել միայն ամենախոստումնալից ապրանքների վրա: 

Մեր ընկերության կողմից իրականացվող կոնցեպտի թեստավորման հետազոտությունը հնարավորություն կտա՝

  • Գնահատել պրոդուկտների գաղափարների և կազմաձևումների այլընտրանքների բացարձակ կամ հարաբերական գրավչությունը
  • Ցույց տալ բնակչության այն սեգմենտները, որոնց շրջանում ապրանքը հետաքրքրություն կառաջացնի
  • Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ապրանքի ձևավորման, առաջխաղացման, տեղաբաշխման  արդյունավետ ձևերի և գնագոյացման համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Պրոդուկտի թեստավորման հետազոտություն

Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ ձեր նոր պրոդուկտը կհաջողի շուկայում...

Դիտել ավելին
Փաթեթի թեստավորման հետազոտություն

Արդյո՞ք ձեր պրոդուկտն առանձնանում է շուկայում և գրավում հաճախորդների ուշադրությունը...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ