Սպառողների փորձառության հետազոտություն

Որպես բիզնես, ինչպե՞ս կարող եք հասկանալ ձեր հաճախորդների կարիքները և մշտադիտարկել նրանց փորձառությունները՝ ձեր ապրանքներն ու ծառայությունները սպառելիս:

Բարձր մրցակցությամբ բնութագրվող շուկայում սպառողները բազմաթիվ գրավիչ  առաջարկների հասանելիություն ունեն և մեծ հավանականությամբ կընտրեն հենց այն առաջարկները, որոնք ամենադրական փորձառություն են ապահովում: 

Սպառողների փորձառության հետազոտությունը (Customer experience research, CXR) հնարավորություն է տալիս ստեղծել հետազոտական արդյունքներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում ունենալ գոհունակ և լոյալ սպառողներ, կրճատել հաճախորդների արտահոսքը: Սպառողների կատարելագործված փորձառությունները հիմք են հանդիսանում ներդրումների վերադարձի և  մրցակիցներին գերացանցելով՝ շուկայում առանձնանալու համար:

Արինսայթս հետազոտական ընկերության կողմից առաջարկվող՝ սպառողների փորձառության հետազոտությունը (CXR) հնարավորություն է տալիս ձեռքբերել կիրառական արդյունքներ, որոնց հիման վրա կարելի է  նախագծել սպառողների փորձառության ծրագրեր՝ հետևյալ քայլերի միջոցով՝ 

  • Բացահայտել սպառողի՝ ընկերության հետ ունեցած փորձառության առանցքային առնչության կետերը (touch points) 
  • Հասկանալ սպառողների ճանապարհը (customer journey) և քարտեզագրել սպառողի իդեալական փորձառություն ապահովող ճանապարհ 
  • Վերհանել սպառողների ունեցած հիմնական կարիքները, նրանց մտքերն ու զգացողությունները ընկերության և նրա մրցակիցների վերաբերյալ

Ձեզ կարող է հետաքրքրել

Սպառողների գոհունակության և լոյալության հետազոտություն

Ինչպե՞ս կարող եք պահպանել ձեր առկա հաճախորդներին՝ այդպիսով խուսափելով նոր հաճախորդներ...

Դիտել ավելին
Գաղտնի գնորդ հետազոտություն

Հնարավո՞ր է արդյոք ձեր ընկերության կողմից տրամադրվող ծառայությունը դիտարկել սպառողի աչքերով...

Դիտել ավելին
Օգտագործողի փորձառության հետազոտություն

Ինչպես կարող եք հավաստիանալ, որ ձեր թողարկած նոր պրոդուկտը գրավիչ կլինի սպառողների համար...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ