Ազդեցության գնահատում

Եթե ցանկանում եք գիտական գնահատական ունենալ ձեր նախաձեռնած ծրագրի և դրա արդյունքների միջև պատճառահետևանքային կապի մասին և ձեր որոշումները կայացնեք տվյալների հիման վրա, ապա ազդեցության գնահատումը պետք է ձեր աշխատանքային պրոցեսի անբաժանելի մասը լինի: Սա գնահատման տեսակ է, որը հնարավորություն է տալիս գնահատել ձեր նախաձեռնած քաղաքականության սոցիալական, տնտեսական և միջավայրային ազդեցությունները: Ազդեցության գնահատումը հիմք է ծառայում հաշվետվողականության ընդլայնման, նորարարություններ խթանելու, դասեր քաղելու և շահառուների բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար:
 
Ազդեցության գնահատումը պատասխանում է ոչ միայն այն հարցին, թե որքանով է ծրագիրն արդյունավետ, այլև կարող է նաև կիրառվել այլընտրանքային ծրագրերի դրսևորումները կամ նորարարությունները ստուգելու համար: Ազդեցության գնահատման իդեակալան ձևաչափը ենթադրում է ներառում է ելակետային գնահատում (baseline evaluation) քանակական և որակական տվյալների համադրության միջոցով:

Ազդեցության գնահատումը լայն կիրառելիություն ունի պետական, ոչ կառավարական, դոնոր կազմակերպությունների շրջանում: Այն հնարավորություն է տալիս՝

  • Համեմատել ծրագրի սահմանված նպատակը իրական ձեռքբերումների հետ
  • Գնահատել միջամտության հաջողություններն ու ձախողումները
  • Գնահատել նախատեսված և չնախատեսված  արդյունքները

Ձեզ կարող է հետաքրքրել

Հանրային կարծիքի ուսումնասիրություն

Կարիք ունե՞ք համապարփակ պատկեր ունենալ այն մասին, թե քաղաքացիներն ինչ են մտածում և ինչ են զգում...

Դիտել ավելին
Զարգացման ծրագրերի մոնիթորինգ և գնահատում

Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ ձեր կողմից իրականացվող ծրագիրն արդյունավետ է և դրական ազդեցություն...

Դիտել ավելին
Քաղաքականության վերլուծություն

Որպես քաղաքականություն իրականացնող, ինչպե՞ս կարող եք գնահատել ոլորտում տիրող իրավիճակն անցյալում և ներկայում...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ