Մեդիա մոնիթորինգ

Ի՞նչ գործողություններ կարող եք ձեռնարկել ձեր կազմակերպությանը մեդիայի անդրադարձը մշտադիտարկելու և հանրային տրամադրվածությունների կանխորոշման հարցում մեկ քայլ առաջ լինելու համար: 

Գաղտնիք չէ, որ նույնիսկ իդեալական կերպով պլանավորված խոստումնալից արշավը կարող է խաթարվել մեդիայում մրցակիցների, դժգոհ հաճախորդների կամ լրագրողների կողմից հրապարակված մեկ հոդվածի պատճառով։ Մեր օրերում տեղեկատվական ինտենսիվ հոսքերի պայմաններում կարևոր է լիարժեք կերպով տիրապետել ձեր կազմակերպության վերաբերյալ օֆլայն և օնլայն մեդիայի լուսաբանումների համայնապատկերին։

Մեդիա մոնիթորինգը հետազոտական մեթոդաբանություն է, որով կազմակերպությունները հետևում են մեդիայում արշավի, կազմակերպության կամ անձի վերաբերյալ թեմաների լուսաբանմանը:

Մեր ընկերության կողմից առաջարկվող՝ մեդիայի մոնիթորինգի և բովանդակային վերլուծությունը հնարավորություն կտա գաղափար կազմել հետևյալ ուղղություններով՝

  • Տրամադրվածությունների վերլուծություն (sentiment analysis), անդրադարձի տոնայնություն
  • Առանցքային հաղորդագրությունները, դրանց հիշատակումների հաճախականությունը
  • Բովանդակության որակը
  • Բովանդակության թեման և ենթաթեմաները
  • Թարմ  նորությունները
  • Բովանդակության հիմնական աղբյուրները
  • Վերնագրերի ձևակերպման տոնայնությունը
  • Հրապարակումների աշխարհագրությունը
  • Հրապարակումների հեղինակները
  • Հրապարակումների ամսաթիվը և ժամը

Ձեզ կարող է հետաքրքրել

Լսարանի չափման հետազոտություն

Հնարավո՞ր է արդյոք արդյունավետ մեդիա ռազմավարություն մշակել՝ առանց իմանալու, թե ձեր թիրախային լսարանի...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ