Գաղտնի գնորդ հետազոտություն

Հնարավո՞ր է արդյոք ձեր ընկերության կողմից տրամադրվող ծառայությունը դիտարկել սպառողի աչքերով: 

Հայտնի է, որ սպասարկման որակը որոշիչ գործոններից է սպառողների մեծամասնության համար՝ գնում կատարելու կամ ծառայությունից օգտվելու որոշում կայացնելու հարցում: 

Գաղտնի գնորդ հետազոտությունը արդյունավետ մեթոդաբանություն է ձեր ծառայությանը ձեր հաճախորդի դիտանկյունից նայելու համար: Մեթոդաբանությունը ենթադրում է, որ վերապատրաստված հետազոտողները ներկայանում են որպես գնորդներ, օգտվում են ապրանքներից կամ ծառայություններից, այնուհետ մանրամասն ներկայացնում են իրենց կարծիքը՝ ունեցած փորձառության վերաբերյալ:

Գաղտնի գնորդ հետազոտության արդյունքում հաշվարկվում է Գաղտնի գնորդի ինդեքս: Վերջինս ագրեգացված ցուցանիշ է, որը հնարավորություն է տալիս՝ 

  • Գնահատել ընկերության սպասարկման որակը
  • Գնահատել աշխատակիցների վարքագծի և ընկերության կողմից սահմանված սպասարկման ստանդարտների միջև համապատասխանության աստիճանը
  • Գնահատման շարունակական գործընթացի միջոցով մշակել աշխատակիցների պարգևատրման համակարգ:
     

Ձեզ կարող է հետաքրքրել

Օգտագործողի փորձառության հետազոտություն

Ինչպես կարող եք հավաստիանալ, որ ձեր թողարկած նոր պրոդուկտը գրավիչ կլինի սպառողների համար...

Դիտել ավելին
Սպառողների գոհունակության և լոյալության հետազոտություն

Ինչպե՞ս կարող եք պահպանել ձեր առկա հաճախորդներին՝ այդպիսով խուսափելով նոր հաճախորդներ...

Դիտել ավելին
Սպառողների փորձառության հետազոտություն

Որպես բիզնես, ինչպե՞ս կարող եք հասկանալ ձեր հաճախորդների կարիքները և մշտադիտարկել...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ