Հանրային կարծիքի ուսումնասիրություն

Կարիք ունե՞ք համապարփակ պատկեր ունենալ այն մասին, թե քաղաքացիներն ինչ են մտածում և ինչ են զգում որոշակի թեմաների շուրջ:

Հանրային կարծիքի ուսումնասիրությունն օգնում է բացահայտել բնակչություն գիտելիքները, դիրքորոշումներն ու փորձառությունը կոնկրետ հանրային ոլորտների վերաբերյալ, գնահատել համանման կամ տարբերվող տեսակետներն ունեցող քաղաքացիների ենթախմբերը: 

Հանրային կարծիքի ուսումնասիրությունները կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հասարակության միջև արդյունավետ կապ ստեղծելու լավագույն միջոցն են հանդիսանում: Զարգացած ժողովրդավարական հասարակություններում հանրության դիրքորոշումների, կարծիքների և ցանկությունների վերաբերյալ տեղեկատվությունը հիմք է հանդիսանում քաղաքականությունների և ծրագրերի պլանավորման համար: 

Մեր ընկերությունն առաջարկում եմ նանրային կարծիքի ուսումնասիրություններ իրականացնել հետևյալ նպատակներով՝

  • Հասկանալ հանրության կարիքները
  • Բացահայտել հասարակության տարբեր սոցիալական խմբերի կարծիքները, տրամադրությունները,  գիտելիքները, դիրքորոշումները և պրակտիկաները
  • Պարբերաբար գնահատել հանրային կարծիքի փոփոխությունը
  • Ստացված տեղեկատվության վերաբերյալ արշավներ պլանավորել
  • Մշակել փոփոխության քաղաքականություններ և ծրագրեր

Ձեզ կարող է հետաքրքրել

Զարգացման ծրագրերի մոնիթորինգ և գնահատում

Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ ձեր կողմից իրականացվող ծրագիրն արդյունավետ է և դրական ազդեցություն...

Դիտել ավելին
Արագացված գյուղական գնահատում

Հնարավո՞ր է արդյոք ապահովել ծրագրի թիրախային խմբերի օպտիմալ ներգրավումը ծրագրային...

Դիտել ավելին
Քաղաքականության վերլուծություն

Որպես քաղաքականություն իրականացնող, ինչպե՞ս կարող եք գնահատել ոլորտում տիրող իրավիճակն անցյալում և ներկայում...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ