Պատահական վերահսկվող գիտափորձ

Փնտրու՞մ եք մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա հասկանալ՝ որ քաղաքականություններն են աշխատում, իսկ որոնք ոչ: 

Հանդիսանալով փորձարարական մեթոդաբանություն՝ պատահական վերահսկվող գիտափորձը համարվում է լավագույն գիտական մոտեցումը՝ քաղաքականության միջամտությունների և դրանց ազդեցությունների պատճառահետևեանքային կապերը գնահատելու համար: Գնահատման այս տեսակը թույլ է տալիս ստանալ ծրագրի արդյունքների մասին հիմնավորված տեղեկություններ, որոնք հիմք են ծառայում՝ որոշում կայացնելու համար:

Փորձարկումներն իրագործվում են միանման թիրախային խմբերը պատահականության սկզբունքով բաշխելու և դրանցում ծրագրային միջամտություն իրականացնելու միջոցով:  Առանձնացվում են միջամտության և հսկիչ խմբեր՝ միջամտության զուտ ազդեցությունը չափելու համար: Այստեղ կարևոր է նվազեցնել ընտրության ընթացքում ի հայտ եկող սիստեմատիկ խնդիրները և խեղաթյուրող փոփոխականների ազդեցությունը: Փորձագիտական չափումն ունի բարձր արդյունավետություն հետևյալ խնդիրները լուծելու համար՝

  • Չափել միջամտությունների ազդեցությունը վարքի վրա՝ նպատակ ունենալով հետագա միջամտությունների և առաջնահերթությունների համար ուղենիշներ մշակել
  • Գնահատել կոնկրետ միջամտության ազդեցությունը, որը կօգնի որոշում կայացնել համանման միջամտությունների կիրառման հարցում, ինչպես նաև՝ տվյալ միջամտությունը շարունակելու կամ դադարեցնելու հարցում:

Ձեզ կարող է հետաքրքրել

Հանրային կարծիքի ուսումնասիրություն

Կարիք ունե՞ք համապարփակ պատկեր ունենալ այն մասին, թե քաղաքացիներն ինչ են մտածում և ինչ են զգում...

Դիտել ավելին
Քաղաքականության վերլուծություն

Որպես քաղաքականություն իրականացնող, ինչպե՞ս կարող եք գնահատել ոլորտում տիրող իրավիճակն անցյալում և ներկայում...

Դիտել ավելին
Զարգացման ծրագրերի մոնիթորինգ և գնահատում

Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ ձեր կողմից իրականացվող ծրագիրն արդյունավետ է և դրական ազդեցություն...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ