Արագացված գյուղական գնահատում

Հնարավո՞ր է արդյոք ապահովել ծրագրի թիրախային խմբերի օպտիմալ ներգրավումը ծրագրային գործողություններում՝ ապահովելով նրանց մասնակցությունւ համատեղ նպատակների իրագործմանը: 

Արագացված գյուղական գնահատումն օգտագործվում է զարգացմանն ուղղված միջամտությունների նախագծման, իրականացման և գնահատման համար: Այն հնարավորություն է տալիս տեղի բնակչությանը ներկայացնել և վերլուծել  իրենց կենսապայմանների, կարիքների, ուժեղ կողմերի և այլ հիմնահարցերի վերաբերյալ տեղեկատվությունը, հզորացնում է նրանց՝ վերլուծության և ուսուցման գործընթացի միջոցով: Այս հետազոտության արդյունքում ստեղծվում է արդյունավետ համայնքային ենթակառուցվածք և բարելավվում են բարեկեցության ցուցանիշները: 

Մյուս կողմից,  հետազոտող ընկերությունը հնարավորություն է ստանում արագ կերպով հավաքել անհրաժեշտ տեղեկատվությունը: 

Մեր ընկերությունն իրականացնում է արագացված գյուղական գնահատումը հետևյալ խնդիրների լուծման համար.

  • Համապատասխանեցնել ծրագրային միջամտությունները համայնքների կարիքներին և պայմաններին
  • Կատարելագործել մեթոդներն ու գործողությունները՝ մոնիթորինգի նպատակով հավաքագրված տեղեկատվության հիման վրա
  • Բարելավել գնահատման գործողությունները և թարմացնել հետագա ծրագրերը՝ քաղած դասերի հիման վրա
  • Բարելավել գնահատման գործողությունները և թարմացնել հետագա ծրագրերը՝ քաղած դասերի հիման վրա

Ձեզ կարող է հետաքրքրել

Քաղաքականության վերլուծություն

Որպես քաղաքականություն իրականացնող, ինչպե՞ս կարող եք գնահատել ոլորտում տիրող իրավիճակն անցյալում և ներկայում...

Դիտել ավելին
Զարգացման ծրագրերի մոնիթորինգ և գնահատում

Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ ձեր կողմից իրականացվող ծրագիրն արդյունավետ է և դրական ազդեցություն...

Դիտել ավելին
Ազդեցության գնահատում

Եթե ցանկանում եք գիտական գնահատական ունենալ ձեր նախաձեռնած ծրագրի և դրա արդյունքների միջև...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ