Մանրածախ առևտրի աուդիտ

Հնարավո՞ր է արդյոք հավաստիանալ, որ ձեր բրենդները և պրոդուկտները արդյունավետ կերպով են ցուցադրված վաճառասրահներում: 

Չնայած էլեկտրոնային առևտրի արագընթաց մասսայականացմանը, օֆլայն մանրածախ առևտուրը շարունակում է առանցքային դեր խաղալ սպառողների գնման փորձառություններում: Ավելին, վաճառակետում սահմանափակ տարածքի համար ընթացող ուժեղ մրցակցությունը կարող է էապես անդրադառնալ ձեր պրոդուկտի տեսանելիության և վաճառքների վրա: 

Մանրածախ առևտրի աուդիտը ընտրված մանրածախ առևտրի կետերի ուսումնասիրությունն է ապրանքանիշի արտադրանքի տեսանելիության վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Սա ենթադրում է առաջնային տվյալների հավաքագրում, որի ընթացքում վերապատրաստված աուդիտորը այցելում է վաճառակետ և ստուգում բաշխման, պահեստի, ցուցադրման, վաճառքների մասին տեղեկատվությունը: Մանրածախ առևտրի աուդիտի շրջանակներում պարբերական մոնիտորինգի են ենթարկվում որոշակի ապրանքների և կատեգորիաների վաճառքները՝ մանրածախ առևտրի կետերի մշտական ընտրանքի սահմաններում: 

Մեր ընկերությունը վաճառակետերի աուդիտի շրջանակներում չափում է հետևյալ հիմնական ցուցանիշները.

  • Վաճառքների ծավալը
  • Պահեստավորման մակարդակը (դարակաշարերում և պահուստում)
  • Խանութի ներսում ցուցադրությունների և գովազդային նյութերի նկարագրությունը
  • Մրցակիցների գործունեությունը
  • Պլանոգրամի համապատասխանությունը (դարակաշարերի գտնվելու վայրը, դրանցում ապրանքների քանակը, պահեստային համարանիշերը, դարակաշարերի բացակայող/սխալ պիտակները)
  • Գները
  • Ապրանքների՝ խանութում գտնվելու վայրը
  • Վնասված ապրանքները

Ձեզ կարող է հետաքրքրել

Թիրախային շուկայի և մրցակիցների վերուծություն

Հայտնի է, որ մրցակցությունից հաղթանակած դուրս գալու համար որոշիչ է ընկերության թիրախային շուկայի...

Դիտել ավելին
Շուկայի սեգմենտավորման հետազոտություն

Արդյո՞ք հնարավոր է հստակ տարբերակել շուկայում առկա տարբեր թիրախային խմբերը: Պետք է հաշվի առնել, որ...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ