Սպառման և դիրքորոշումների հետազոտություն

Որպես բիզնես, ինչպե՞ս կարող եք տեղեկանալ մրցակցային միջավայրում ձեր ընկերության դիրքի վերաբերյալ և ձեր մարքեթինգային ռազմավարությունը դարձնել առավել արդյունավետ:

Սպառման և դիրքորոշումների (Usage and attitude research) հետազոտությունը հնարավորություն է տալիս բիզնեսներին ստանալ իրենց շուկայի ամբողջական իրական պատկերը: Հետազոտության միջոցով հնարավոր է դառնում խորությամբ վերլուծել շուկայի իրավիճակը՝ բացահայտելով բրենդի ճանաչելիությունը, դիրքը, սպառման առանձնահատկությունները և շարժիչ գործոնները, սպառողների սովորությունները, դիրքորոշումները բրենդերի վերաբերյալ և իմիջային բնութագրիչների ընկալումները:

Մեր ընկերության կողմից իրականացվող՝ սպառման և դիրքորոշումների հետազոտությունը որոշում կայացնողներին հնարավորություն է տալիս քաղել հետևյալ օգուտները.

  • Գնահատել ապրանքի կատեգորիայի  և բրենդի ներթափանցման մակարդակը 
  • Հասկանալ սպառման մոդելները
  • Պարզել շուկայի բացերը և գնահատել բրենդի առավելությունները
  • Հասկանալ աճի հնարավորությունները՝ թիրախային խմբերը սահմանելու միջոցով
  • Յուրաքանչյուր սեգմենտին առաջարկել իրեն առավելագույն չափով համապատասխանող պրոդուկտ 

Ձեզ կարող է հետաքրքրել

Բրենդի առողջության հետազոտություն

Ինչպե՞ս կարելի է հավաստիանալ, որ ձեր բրենդը հասնում է սահմանված թիրախային ցուցանիշներին և...

Դիտել ավելին
Գովազդի մշտադիտարկման հետազոտություն

Ինչպե՞ս կարելի է հավաստիանալ, որ ձեր կազմակերպության գովազդն իրական ազդեցություն է գործում...

Դիտել ավելին
Հեղինակության աուդիտ

Կարիք ունե՞ք անկողմնակալ գնահատականի այն մասին, թե ինչպիսին է ձեր կազմակերպության հեղինակությունը...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ