Պաշտոնի անվանումը 

Որակական հետազոտությունների մասնագետ


Աշխատանքային գրաֆիկը 

Լրիվ աշխատանքային օր. Կդիտարկվի նաև նախագծային հիմունքներով համագործակցության հնարավորություն:


Աշխատանքային պարտականություններ

•  Որակական մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության դիզայնի մշակում, մասնավորապես՝  նպատակի, խնդիրների, թիրախային խմբերի սահմանում, մեթոդների և ընտրանքի նկարագրություն
•  Որակական մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների գործիքների մշակում 
•  Որակական տվյալների հավաքագրում, մասնավորապես՝ անհատական հարցազրույցների և ֆոկուսխմբային քննարկումների մոդերացիա
•  Որակական տվյալների կոդավորում և վերլուծություն
•  Հետազոտությունների արդյունքների հիման վրա վերլուծական հաշվետվությունների կազմում, տվյալների հիման վրա առաջարկների մշակում և խորհրդատվության տրամադրում
•  Հաշվետվության ներկայացում պատվիրատուներին
•  Հետազոտական թիմի ղեկավարին և պատվիրատուներին աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացում՝ բանավոր և գրավոր եղանակով 
•  Միջազգային հետազոտական շուկաների զարգացումների, որակական նորարարական մեթոդների, տվյալների վիզուալացման գործիքների ուսումնասիրություն և ինտեգրում ընկերության աշխատանքային գործընթացներում

Պահանջվող որակավորում 

•   Բարձրագույն կրթություն կամ որակավորում սոցիոլոգիայի, մարքեթինգի, հետազոտությունների, ազգագրության և հարակից ոլորտներում
•   Որակական հետազոտական մեթոդաբանությունների և մեթոդների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
•   Հետազոտությունների կազմակերպման ընթացակարգերի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
•   Որակական անհատական հարցազրույցների և ֆոկուսխմբային քննարկումների իրականացման առնվազն 1 տարվա փորձ
•    Որակական տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման առնվազն 2 տարվա փորձ
•    Հաղորդակցության և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
•    Միաժամանակ բազմաթիվ նախագծերում աշխատելու կարողություն
•    MS Word, PPT, Excel ծրագրերի գերազանց իմացություն: 
•    Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն: Ռուսերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն

Պահանջվող անձնային հատկանիշներ

• Պատասխանատվության զգացում 
• Պրոակտիվություն
• Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
• Շարունակաբար ինքնակրթվելու և ինքնակատարելագործվելու պատրաստակամություն
• Համագործակցային դիրքորոշում և քաղաքավարություն
 

Դիմումի վերջնաժամկետ

28.02.2023


Դիմելու ընթացակարգը

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Qualitative researcher”: 


 

Որակական հետազոտությունների մասնագետ

You can submit your resume for consideration.

Stay connected

If you have any questions or suggestions, leave a message and we will contact you.