Պաշտոնի անվանում 

Հարցազրուցավար՝ CAPI համակարգով դեմ առ դեմ հարցազրույցների իրականացման համար 

ԱրԻնսայթս ընկերությունն աշխատանքի է հրավիրում հարցազրուցավարների՝ պլանշետների օգնությամբ դեմ առ դեմ հարցազրույցների իրականացման նպատակով: 

Աշխատանքի տեսակ

Գործարքային 

Աշխատանքային ժամերը

Օրական 5-6 ժամ

Աշխատանքի վայր

ք. Երևան և ՀՀ մարզեր: Մարզերում աշխատանքների իրականացման համար տրանսպորտային միջոցներն ապահավվելու են ընկերության կողմից:

Աշխատանքային պարտականություններ

• Մասնակցել նախագծին նախորդող դասընթացներին
• Իրականացնել պլանշետների օգնությամբ դեմ առ դեմ հարցազրույցներ ՀՀ քաղաքացիների բնակարաններում և հարցման համար հատկացված այլ վայրերում՝ ընկերության կողմից հաստատված չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
• Նախագծի համակարգողներին ներկայացնել իրականացված հարցազրույցների կարգավիճակի ամփոփում օրական կտրվածքով
• Մասնակցել օրական և շաբաթական կտրվածքով տվյալների հավաքման փուլին զուգահեռ ընթացող քննարկումներին

Պահանջվող որակավորում և անձնային հատկանիշներ

• Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները)
• Համակարգչից և պլանշետից օգտվելու պատշաճ մակարդակի հմտություններ
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն, գրագետ  խոսք,  լսելու ունակություն և այլն)
• Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
• Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
• Աշխատանքի որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
• Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
• Դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության  զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն)

Դիմումի վերջնաժամկետ 

31.08.2021

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել  hr@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Face to face interviewer” կամ լրացնելով ընկերության կայքում հայտարարության ներքո ներկայացված դիմումը ձևը: 
 

Հարցազրուցավար (դեմ առ դեմ հարցազրույցներ)

You can submit your resume for consideration.

Stay connected

If you have any questions or suggestions, leave a message and we will contact you.