Աշխատանքային գրաֆիկ
Լրիվ աշխատանքային օր
Աշխատանքային պարտականություններ
Մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների համակարգում, մասնավորապես՝
- հետազոտական նախագծերի ժամանակացույցի կազմում և նախագծի կառավարում՝ ըստ սահմանված ժամանակացույցի և ընթացակարգերի
- հարցազրուցավարների, տվյալների որակի վերահսկման մասնագետների վերապատրաստում, հրահանգավորում և աշխատանքի կառավարում
- տվյալների վերլուծաբանի համար տեխնիկական առաջադրանքի պատրաստում, վերլուծված տվյալների հաստատում և ընդունում
Պատվիրատուների հետ հաղորդակցություններ, մասնավորապես՝
- Վերջիններիս հետազոտական կարիքների գնահատում
- Հետազոտական առաջարկների կազմում և ներկայացում պատվիրատուներին՝ նրանց կարիքների հիման վրա
- Հետազոտության ընթացքի վերաբերյալ կազմակերպության պատվիրատուին ընթացիկ հաշվետվությունների տրամադրում
- Հետազոտության արդյունքների ներկայացում
Հետազոտությունների արդյունքների հիման վրա վերլուծական հաշվետվությունների կազմում՝ ներառյալ տվյալների հիման վրա առաջարկների մշակումը և խորհրդատվությամ մատուցումը
Աշխատանքների ընթացքի վերաբերյալ կազմակերպության տնօրենին պարբերական հաշվետվությունների ներկայացում՝ բանավոր և գրավոր եղանակով
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն կամ որակավորում սոցիոլոգիայի, հետազոտությունների, վիճակագրության, մարքեթինգի, տնտեսագիտության կամ նախագծերի կառավարման ոլորտներում
- Հետազոտական մեթոդաբանությունների և մեթոդների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հետազոտությունների կազմակերպման, նախագծերի կառավարման ոլորտներում
- Թիմի կառավարման գերազանց հմտություններ
- Հաղորդակցության և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
- Միաժամանակ բազմաթիվ նախագծեր կառավարելու կարողություն
- MS Excel, Word, PPT ծրագրերի գերազանց իմացություն: SPSS ծրագրի իմացությունը ցանկալի է
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանգ իմացություն
Պահանջվող անհատական հատկանիշներ
- Պրոակտիվություն
- Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
- Շարունակաբար ինքնակրթվելու և ինքնակատարելագործվելու պատրաստակամություն
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել info@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Project Manager”: