01.04.2020
2019-2020 թթ Արինսայթս հետազոտական ընկերությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պատվերով իրականացրել է ֆորմատիվ հետազոտություն, որը միտված է աջակցելու սոցիալական և վարքագծային փոփոխության հաղորդակցության ռազմավարության մշակմանը: Այս որակական հետազոտությունը նպատակ ուներ հասկանալու սննդի սպառման վերաբերյալ գիտելիքները, դիրքորոշումները և պրակտիկաները թիրախային խմբերի շրջանում, սննդի սպառման սովորությունների փոփոխման խոչընդոտները, այդ արգելքների պատճառները, առողջ սննդակարգի ընտրության խթաններն ու էմոցիոնալ ազդակները։
2018թ Ազգային ռազմավարական ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ պարենային անապահովությունը և թերսնուցումը Հայաստանում առկա երկու գերակա հիմնախնդիրներ են: Այս խնդիրների սահմանման արդյունքում ՊՀԾ-ն նախաձեռնեց ռազմավարական ներդրում՝ երկրում սննդազգայուն արժեշղթաների ձևավորման և երկրում պարենային անապահովության ու թերսնման վերացման համար: Հայաստանցիների կողմից կիրառվող անցանկալի սննդային սովորություններին արձագանքելու նպատակով՝ ՊՀԾ-ն նախաձեռնեց սոցիալական և վարքագծային փոփոխության հաղորդակցության ռազմավարության մշակմանը միտված ֆորմատիվ հետազոտություն և պայմանագիր կնքեց մրցակցային կարգով ընտրված Արինսայթս հետազոտական ընկերության հետ՝ հանրապետական ծածկույթով որակական հետազոտություն իրականացնելու համար:
Հետազոտության շրջանակներում իրականացվել են խորին և առանցքային տեղեկատուների հարցազրույցներ և տնային տնտեսությունների դիտարկումներ: Ընդհանուր առմամբ, 90 հարցազրույց և դիտարկում է իրականացվել չափահաս տարիքի կանանց և տղամարդկանց, դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների, 12-18 տարեկան դեռահասների, պարեն արտադրողների, առողջապահության ոլորտի մասնագետների և սոցիալական աշխատողների հետ:
Հարցազրույցների և դիտարկումների շրջանակներում ուսումնասիրվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սննդի գնման և սպառման սովորությունները հայաստանյան տնային տնտեսություններում, առողջ սննդակարգի ընկալումները, առողջ սննդակարգով առաջնորդվելու շարժառիթներն ու խոչընդոտները և այլն: Հետազոտության ընտրանքի, տվյալների հավաքման և վերլուծության փուլերն իրականացվել են Հիմնավորված տեսության մեթոդաբանության հիման վրա:
Հետազոտության արդյունքում պատրաստվել է մանրամասն վերլուծական հաշվետվություն՝ որոշակի թիրախային խմբերի կողմից սննդի գնման, պատրաստման պրակտիկաների, շարժառիթների, դիրքորոշումների և խոչընդոտների վերաբերյալ:
2019 թվականին Արինսայթս հետազոտական ընկերությունը Տնտեսական համագործակցության և...