Զարգացման ծրագրերի մոնիթորինգ և գնահատում

Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ ձեր կողմից իրականացվող ծրագիրն արդյունավետ է և դրական ազդեցություն է ունենում շահառուների վրա: 

Զարգացման ծրագրերը մեծամասամբ ձևավորվում են փոփոխության տեսության հիման վրա, որի շրջանակներում ձևակերպվում են ծրագրի ներդրումները և ակնկալվող վերջնարդյունքները: Վստահ լինելու համար, որ ծրագրին հատկացված նշանակալի ռեսուրսները նպատակային են ծախսվում, որոշում կայացնողները կարիք ունեն կանոնավոր կերպով հետևել ծրագրի գործողություններին, որպեսզի հետազոտական արդյունքների հիման վրա հավաստիանան, որ ծրագիրն իրականացվում է նախագծվածին համապատասխան: 

Ծրագրերի մոնիթորինգը հնարավորություն է տալիս սահմանել ծրագրի թիրախային չափորոշիչները, գնահատել և փաստաթղթավորել ստացված արդյունքները, վերջիններիս հիման վրա շտկել որոշում կայացնելու ընթացակարգերը, քաղած դասերն ինտեգրել ծրագրի հետագա փուլերում: Մոնիթորինգի միջոցով ստացված տվյալները հետագայում կիրառվում են ծրագիրը գնահատելու համար:

Ծրագրի մոնիթորինգը և գնահատումը հնարավորություն է տալիս անցյալի փորձից դասեր քաղել, բարելավել ծրագրի արդյունքները, ապահովել ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների հաշվետվողականությունը, իրազեկված որոշումներ կայացնել և անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովել շահագրգիռ կողմերին: 

Արինսայթս հետազոտական ընկերության փորձագետները հիմնարար խորհրդատվություն են տրամադրում հետևյալ ուղղություններով՝

  • Մոնիթորինգի և գնահատման տրամաբանական շրջանակի մշակում
  • Զարգացման նախաձեռնությունների ընթացքի գնահատում 
  • Զարգացման ծրագրերի համարժեքության, արդյունավետության, ծախսարդյունավետության, ազդեցության և կենսունակության` ամփոփիչ և ձևավորող գնահատումների իրականացում
  • Ծրագրի գործողությունների և զարգացման օրակարգի ներքո իրականացվող համանման միջամտությունների համահունչ լինելու աստիճանի գնահատում

Ձեզ կարող է հետաքրքրել

Արագացված գյուղական գնահատում

Հնարավո՞ր է արդյոք ապահովել ծրագրի թիրախային խմբերի օպտիմալ ներգրավումը ծրագրային...

Դիտել ավելին
Պատահական վերահսկվող գիտափորձ

Փնտրու՞մ եք մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա հասկանալ՝ որ քաղաքականություններն են աշխատում...

Դիտել ավելին
Ազդեցության գնահատում

Եթե ցանկանում եք գիտական գնահատական ունենալ ձեր նախաձեռնած ծրագրի և դրա արդյունքների միջև...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ