Պաշտոնի անվանումը
Տվյալների հավաքագրման բաժնի օգնական
Աշխատանքային գրաֆիկ
Լրիվ աշխատանքային օր
Աշխատանքային պարտականություններ
• Մասնակցել տվյալներ հավաքագրող աշխատակիցների աշխատանքային գրաֆիկի կազմման և վերահսկման աշխատանքներին
• Վերահսկել տվյալների հավաքագրման աշխատանքների կազմակերպմանն առնչվող փաստաթղթերի հանձնման-ընդունման գործընթացները
• Մասնակցել տվյալների հավաքագրման գործընթացներին՝ տվյալներ հավաքագրող աշխատակիցների աշխատանքի դիտարկելու միջոցով
• Աջակցել տվյալների հավաքագրման էլեկտրոնային ծրագրերի անխափան աշխատանքի ապահովման հարցում
• Աջակցել տվյալների հավաքագրման վերաբերյալ դասընթացների կազմակերպման և իրականացման գործընթացին
• Աշխատանքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններ պատրաստել և ներկայացնել բաժնի համակարգողին
• Աջակցել հետազոտական նախագծերում տվյալներ հավաքագրող աշխատակիցների (հարցազրուցավարների) հավաքագրման գործընթացին
Պահանջվող որակավորում
• Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
• Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
• Հետազոտական նախագծերում տվյալների հավաքագրման ընթացակարգերի վերաբերյալ տարրական գիտելիքներ
• Նախագծերի կառավարման վերաբերյալ տարրական գիտելիքներ
• Միաժամանակ բազմաթիվ նախագծերում աշխատելու կարողություն
• MS Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն
• Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
Պահանջվող անձնային հատկանիշներ
• Պատասխանատվության զգացում
• Ճշտապահություն և ազնվություն
• Պրոակտիվություն
• Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
• Նվիրվածություն աշխատանքին
• Տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու ունակություն
Դիմումի վերջնաժամկետ
01.10.2024
Դիմելու ընթացակարգը
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Field assistant”: