Պաշտոնի անվանումը
Հարցազրուցավարների թիմի համակարգող (սուպերվայզեր)
Աշխատանքի տեսակը
Գործարքային
Պայմանագրի տևողությունը
2 ամիս
Աշխատանքային գրաֆիկ
Լրիվ աշխատանքային օր
Աշխատանքային պարտականություններ
• Մասնակցել յուրաքանչյուր նախագծին նախորդող դասընթացներին
• Դիտարկել հարցազրույցները՝ հարցազրուցավարի աշխատանքի որակը ստուգելու նպատակով: Աշխատանքի որակը գնահատվելու է ընկերության կողմից պատրաստված որակի հարցաթերթի:
• Ապահովել հարցազրուցավարների աշխատանքային փաստաթղթերը պատշաճ որակով հանձնելու գործընթացը
• Մասնակցել տվյալների հավաքման աշխատանքներին վերաբերող ընթացիկ քննարկումներին
• Պատրաստել և ներկայացնել համառոտ հաշվետվություններ տվյալների հավաքման աշխատանքների որակի վերաբերյալ
Պահանջվող որակավորում
• Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
• Հետազոտական նախագծերում տվյալների հավաքագրման ընթացակարգերի վերաբերյալ տարրական գիտելիքներ
• Միաժամանակ բազմաթիվ նախագծերում աշխատելու կարողություն
• 5-6 հոգանոց թիմ առաջնորդելու կարողություն
• Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
• Տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու ունակություն
• Տեղանքում լավ կողմնորոշվելու կարողություն
• Խնդիրներին արագ արձագանքելու, արագ կողմնորոշվելու կարողություն
Պահանջվող անձնային հատկանիշներ
• Պատասխանատվության զգացում
• Ճշտապահություն և ազնվություն
• Պրոակտիվություն
• Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
• Նվիրվածություն աշխատանքին
Դիմումի վերջնաժամկետ
05.09.2022
Դիմելու ընթացակարգը
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը hr@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Supervisor”: