Պաշտոնի անվանումը 

Որակական հետազոտությունների կրտսեր մասնագետ 


Աշխատանքային գրաֆիկը 

Լրիվ աշխատանքային օր. Կդիտարկվի նաև նախագծային հիմունքներով համագործակցության հնարավորություն:


Աշխատանքային պարտականություններ

•  Որակական մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների գործիքների մշակում՝ հետազոտության նպատակների, խնդիրների և հայեցակարգային շրջանակի հիման վրա 
•  Որակական տվյալների հավաքագրում, մասնավորապես՝ անհատական հարցազրույցների և ֆոկուսխմբային քննարկումների իրականացում 
•  Սղագրությունների որակի ստուգում 
•  Որակական տվյալների խմբավորում, կոդավորում և առաջնային վերլուծություն
•  Միջանկյալ վերլուծական հաշվետվությունների պատրաստում 
•  Հետազոտական թիմի ղեկավարին աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացում՝ բանավոր և գրավոր եղանակով 

Պահանջվող որակավորում 

•  Բարձրագույն կրթություն կամ որակավորում սոցիոլոգիայի, մարքեթինգի, հետազոտությունների, ազգագրության և հարակից ոլորտներում
•  Որակական հետազոտական մեթոդաբանությունների և մեթոդների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
•  Հետազոտությունների կազմակերպման ընթացակարգերի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
•  Որակական անհատական հարցազրույցների իրականացման փորձ: Ֆոկուսխմբային քննարկումների մոդերացիայի փորձը կդիտվի որպես առավելություն
•  Որակական տվյալների վերլուծության վերաբերյալ բազային գիտելիքներ 
•  MS Word, PPT, Excel ծրագրերի գերազանց իմացություն
•  Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն: Ռուսերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն

Պահանջվող անձնային հատկանիշներ

•   Պատասխանատվության զգացում
•   Պրոակտիվություն
•   Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
•   Շարունակաբար ինքնակրթվելու և ինքնակատարելագործվելու պատրաստակամություն

Դիմումի վերջնաժամկետ

05.09.2022


Դիմելու ընթացակարգը

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Qualitative research specialist (junior)”: 
 

Որակական հետազոտությունների կրտսեր մասնագետ

You can submit your resume for consideration.

Stay connected

If you have any questions or suggestions, leave a message and we will contact you.