Պահանջվող պաշտոնի անվանումը

Տվյալների որակի վերահսկման մասնագետ

Աշխատանքային գրաֆիկ

Լրիվ աշխատանքային օր

Աշխատանքի տևողությունը

2 ամիս՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ

Աշխատանքային պարտականություններ

-Իրականացնել հարցազրուցավարների վերապատրաստում՝ ընկերության կողմից սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան
-Ստուգել հետազոտությունների էլեկտրոնային հարցաթերթերը՝ համեմատելով դրանք հարցազրույցների ձայնագրությունների և սահմանված որակի չափորոշիչների հետ
-Անհրաժեշտության դեպքում՝ հեռախոսազանգերի միջոցով ճշգրտումներ կատարել լրացված հարցերի վերաբերյալ
-Ամենօրյա ռեժիմով հետադարձ կապ պահպանել հարցազրուցավարների հետ և ներկայացնել որակի ստուգման արդյունքները
-Իրականացնել Ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ՝ կապված հետազոտական տվյալների որակի վերահսկման հետ

Պահանջվող որակավորում և անձնային հատկանիշներ 

-Բարձրագույն կրթություն` ցանկալի է սոցիոլոգիայի և/կամ հետազոտությունների ոլորտում
-Հղկված հայերեն գրավոր խոսք
-MS Word և Excel ծրագրերի իմացություն
-Հաղորդակցման գերազանց հմտություններ 
-Ժամանակը տնօրինելու գերազանց հմտություններ
-Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
-Ճշտապահություն և պատասխանատվության զգացում 
-Թիմում աշխատելու ունակություն և պատրաստակամություն
-Պրոակտիվություն

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել՝ Ձեր ինքնակենսագրականներն ուղարկելով info@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով “Quality control specialist” կամ լրացնել տվյալները ստորև ներկայացված դաշտերում: 

Դիմումի վերջնաժամկետ

18.07.2024

Տվյալների որակի ստուգման մասնագետ

You can submit your resume for consideration.

Stay connected

If you have any questions or suggestions, leave a message and we will contact you.