Պաշտոնի անվանումը  

Անկետավորող

ԱրԻնսայթս հետազոտական ընկերությունն աշխատանքի է հրավիրում անկետավորողների՝ կրթական հաստատություններում անկետավորման մեթոդով տվյալների հավաքագրման նպատակով: 


Աշխատանքի տեսակ

 Գործարքային 


Պայմանագրի տևողությունը

 1.5 ամիս 


Աշխատանքային ժամերը

Օրական 5-6 ժամ


Աշխատանքի վայր

ք. Երևան և ՀՀ մարզեր: Մարզերում աշխատանքների իրականացման համար տրանսպորտային միջոցներն ապահավվելու են ընկերության կողմից:


Աշխատանքային պարտականություններ


•    Մասնակցել նախագծին նախորդող դասընթացներին
•    Իրականացնել անկետավորման մեթոդով հարցումներ կրթական հաստատություններում՝ ընկերության կողմից հաստատված չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
•    Նախագծի ղեկավարին օրական կտրվածքով հանձնել լրացված հարցաթերթերը
•    Ներկայացնել հաշվետվություններ՝ հարցազրույցների ընթացքի վերաբերյալ
•    Օրական և շաբաթական կտրվածքով մասնակցել հարցումների փուլին հաջորդող քննարկումներին

Պահանջվող որակավորում և անձնային հատկանիշներ


•    Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները)
•    Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն, գրագետ  խոսք,  լսելու ունակություն և այլն)
•    Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
•    Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
•    Աշխատանքի որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
•    Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
•    Դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության  զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն)
 

Դիմումի վերջնաժամկետ

 31.08.2021

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել  hr@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Research surveyor” կամ լրացնելով ընկերության կայքում հայտարարության ներքո ներկայացված դիմումը ձևը: 

Անկետավորող

You can submit your resume for consideration.

Stay connected

If you have any questions or suggestions, leave a message and we will contact you.