Տվյալների հավաքագրում և վերլուծություն

Մենք համադրում ենք տվյալների հավաքագրման և վերլուծության՝ որակական, քանակական և համակցված մեթոդաբանությունները՝ ամբողջական հետազոտական արդյունքներ ստեղծելու համար: 

Քանակական
Որակական
quantitative
qualitative
Տվյալների հավաքագրում
Մեր ընկերությունը կիրառում է համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող անհատական քանակական հարցազրույցների (computer-assisted personal interviewing (CAPI)) մեթոդը: Ծրագրային լուծումների կիրառման շնորհիվ ավտոմատացվում են տվյալների հավաքման և մշակման մի շարք գործընթացներ, զգալիորեն բարելավվում է հավաքագրված տվյալների որակը, կրճատվում են տվյալների մուտքագրման և որակի ստուգման ծախսերը:

CAPI հարցազրույցների առանձնահատկությունները ամփոփված են ստորև.

1. Հետազոտության հարցաթերթը ծրագրավորվում է առցանց. այս հատկությունը հնարավորություն է տալիս խուսափել լրացման տեխնիկական սխալներից և փոխկապված հարցերի միջև տրամաբանական հակասություններից: Այն թույլ է տալիս նաև զերծ մնալ տվյալների մուտքագրման ընթացքում առաջացող վրիպումներից և մուտքագրման աշխատանքների ծախսերից:
2. Հետազոտության հարցաթերթը լրացվում է առցանց, պլանշետների օգնությամբ
3. Հարցազրույցները աուդիոձայնագրվում են (հարցվողների համաձայնությունը նախապես ստանալուց հետո): Ձայնագրությունները հնարավորություն են տալիս իրականացնել հարցազրույցի որակի համապարփակ ստուգում՝ ձայնագրությունը՝ լրացված հարցաթերթի հետ համեմատելու միջոցով:
4. Հարցազրույցների իրականացմանը զուգահեռ գեներացվում է տվյալների բազա. հարցաթերթը լրացնելուց անմիջապես հետո յուրաքանչյուր հարցաթերթի պատասխաններն ավտոմատ կերպով ներմուծվում են միասնական բազա: Բազային հնարավոր ունենալ հասանելիություն համաժամանակյա ռեժիմով:
5. Հարցազրույցները վերահսկվում են տվյալների հավաքման գործընթացին զուգահեռ, հնարավոր է դառնում չափել դրանց տևողությունը, ստուգել հարցազրուցավարների երթուղին և հարցվողի ընտրությունը:
Մեր ընկերությունն օգտագործում է համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող հեռախոսային հարցազրույցների (computer-assisted telephone interviewing (CATI)) համակարգը՝ հեռախոսային հարցազրույցների իրականացման համար: Ծրագրային լուծումների կիրառման շնորհիվ ավտոմատացվում են տվյալների հավաքման և մշակման մի շարք գործընթացներ:
Տեխնիկապես հագեցած մեր զանգերի կենտրոնը առաջադեմ թվային լուծումների շնորհիվ հնարավորություն է տալիս կարճ ժամանակում հավաքել մեծ ընտրանքով տվյալներ:

CATI մեթոդի հիմնական առանձնահատկությունները հետևյալն են.

1. Հեռախոսահամարների պատահական ընտրությունը և ավտոմատացված հեռախոսազանգեր իրականացումը, որի շնորհիվ չեզոքացվում են հարցվողին ընտրելու և ձեռքով հեռախոսահամար հավաքելու արդյունքում առաջացող սխալները
2. Հետազոտության հարցաթերթը ծրագրավորվում է առցանց. այս հատկությունը հնարավորություն է տալիս խուսափել լրացման տեխնիկական սխալներից և փոխկապված հարցերի միջև տրամաբանական հակասություններից: Այն թույլ է տալիս նաև զերծ մնալ տվյալների մուտքագրման ընթացքում առաջացող վրիպումներից և մուտքագրման աշխատանքների ծախսերից:

5. Տվյալների հավաքման գործընթացին զուգահեռ հարցազրույցները վերահսկվում են, մշտադիտարկվում է հարցազրույցների տևողությունը, համակարգողները հնարավորություն են ունենում զանգերի կենտրոնում համաժամանակյա ռեժիմով լսել հարցազրույցները:
Մեր ընկերությունն օգտագործում է համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող վեբ հարցազրույցների մեթոդը (computer-assisted web interviewing (CAWI), երբ անհրաժեշտ է արագացված կարգով հավաքագրել քանակական տվյալներ: Այս մեթոդը հատկապես արդյունավետ է, երբ հասանելի է թիրախային խմբի ներկայացուցիչների էլեկտրոնային փոստի հասցեների ցանկ:

CAWI հարցազրույցների առանձնահատկությունները հետևյալն են.

1. Հարցաթերթը ծրագրավորվում է առցանց, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում խոսափել տեխնիկական սխալներից և փոխկապված հարցերի միջև տրամաբանական հակասություններից:
2. Էլեկտրոնային փոստի հասցեների միջոցով հարցվողներին ուղարկվում են ծանուցումներ և հարցաթերթը լրացնելու հիշեցումներ
3. Հարցազրույցների իրականացմանը զուգահեռ գեներացվում է տվյալների բազա. հարցաթերթը լրացնելուց անմիջապես հետո յուրաքանչյուր հարցաթերթի պատասխաններն ավտոմատ կերպով ներմուծվում են միասնական բազա: Բազային հնարավոր ունենալ հասանելիություն համաժամանակյա ռեժիմով:
Մեր ընկերությունը կիրառում է գաղտնի գնորդ մեթոդը գործընկերների վաճառքի կետերում սպասարկման որակի գնահատման նպատակով: Մենք իրականացնում ենք այցելություններ, զանգեր և օնլայն գործարքներ՝ գործընկերների վաճառքների բոլոր նշված ուղիներով սպասարկման որակը գնահատելու նպատակով:

Մեր ընկերությունը Հայաստանում՝ գաղտնի գնորդ մեթոդով ամենամեծ թվով և ընտրանքով հետազոտություններն իրականացրած կազմակերպություններից է:

Հստակ գծագրված և ներդրված բիզնես ընթացակարգերի, տեխնիկական լուծումների և նշանակալի թվով՝ վերապատրաստված մարդկային ռեսուրսի շնորհիվ՝ մեր ընկերությունը կարողանում է սեղմ ժամկետներում իրականացնել խոշորամասշտաբ սպասարկման որակի գնահատման հետազոտություններ Հայաստանի ամբողջ տարածքով:

Գաղտնի գնորդ մեթոդով իրականացվող բոլոր նախագծերի շրջանակներում մենք իրականացնում ենք ստուգումների 100%-ի որակի ստուգում: Այս նպատակով ընկերությունում աշխատում է որակի վերահսկման մասնագետների մեծ թիմ:

Գաղտնի գնորդ մեթոդով հետազոտությունների համար մենք նախագծել ենք վեբ-պորտալ, որը հնարավորություն է տալիս մեր գործընկերներին հետազոտության ամբողջ ընթացքում հետևել ստուգման արդյունքներին (գնահատման հարցաթերթերին, աուդիոձայնագրություններին, լուսանկարներին և հաշիվ-ապրանքագրերին), մեկնաբանություններ թողնել և գնահատականների փոփոխություն հայցել յուրաքանչյուր ստուգման համար:
Արինսայթս հետազոտական ընկերությունը իրականացնում է տվյալների հավաքագրում նաև ոչ ավանդական մեթոդներով, ինչպես, օրինակ, վեբ տվյալների հավաքումն է (web scraping): Այս մեթոդը հատկապես օգտակար է տարբեր վեբ կայքերից տվյալներ դուրս բերելու և համեմատական վերլուծություն իրականացնելու համար: Մեթոդը հնարավորություն է ընձեռում վերլուծել սպառողների դիտարկումները և մեկնաբանությունները, որի միջոցով կարելի է հասկանալ պրոդուկտի առավելություններն ու թերությունները, սպառողի գոհունակությունը, քննարկվող հիմնական թեմաները:
Մենք իրականացնում ենք հոլլ-թեստավորում (hall test), երբ անհրաժեշտ է ուսումնասիրել պոտենցիալ սպառողների արձագանքները նոր կամ առկա պրոդուկտների, ծառայությունների կամ դրանց կոնցեպտների վերաբերյալ: Թեստի ընթացքում արտաքին միջավայրի պայմանները մոտեցվում են սպառման բնական միջավայրին՝ իրատեսական արդյունքներ ստանալու և կողմնակի ազդեցությունները չեզոքացնելու նպատակով:

Հոլլ-թեստերի ընթացքում մենք հաճախ համադրում ենք քանակական և որակական մեթոդները՝ դարձնելով պրոդուկտի գնահատման հետազոտությունն առավել ծախսարդյունավետ:

Մենք իրականացնում ենք հոլլ-թեստեր՝ գնահատողական և համեմատական խնդիրներ լուծելու նպատակով, այսինքն՝ թեստի ժամանակ ոչ միայն գնահատվում են կոնկրետ պրոդուկտի հատկությունները, այլև այն դիտարկվում է մրցակիցների՝ համանման պրոդուկտի հետ համեմատության համատեքստում:
Արինսայթս հետազոտական ընկերությունն իրականացնում է ֆոկուս խմբային քննարկումներ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:

Ֆոկուս խմբերի իրականացման մեր մոտեցումներն ու տեխնիկական հնարավորությունները հետևյալն են.

1. Մենք նախագծել ենք ֆոկուս խմբային քննարկումների համար նախատեսված հատուկ սենյակ, որը հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխանող անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով, մասնավորապես՝
- Միակողմանի հայելի, որը թույլ է տալիս պատվիրատուներին ուղիղ կերպով դիտարկել ընթացող խմբային քննարկումներին
- Տեսագրող և ձայնագրող սարքավորումներ, որոնց օգնությամբ իրականացվում են բարձրորակ ձայնագրություններ և տեսագրություններ

2. Մենք մշակել ենք թիրախային խմբի մասնակիցների՝ արագ հավաքագրման տեխնիկաներ և երաշխավորում ենք, որ խմբային քննարկումներին մասնակցեն բացառապես թիրախային խմբի ներկայացուցիչներ: Քննարկումների մասնակիցների բնութագրիչները նախապես համաձայնեցվում են պատվիրատու կազմակերպության հետ:
Արինսայթս հետազոտական ընկերությունն իրականացնում է խորին հարցազրույցներ, որոնք ենթադրում են անմիջական դեմ առ դեմ շփում առանձին անհատների հետ: Խորին հարցազրույցների շնորհիվ հնարավոր է դառնում հարցվողների հետ խորությամբ քննարկել ուսումնասիրվող թեման, ստանալ ամբողջական և մանրամասն բացահայտումներ:
Մենք կիրառում ենք փորձագիտական և առանցքային տեղեկատուների հարցազրույցներ այն դեպքում, երբ խնդիր է դրված հավաքագրել տեղեկատվություն այնպիսի թեմայի վերաբերյալ, որին տիրապետում են սահմանափակ թվով անհատներ կամ մասնագետներ: Նրանք կարող են պատմել թեմայի վերաբերյալ՝ իրենց կողմից իրականացված մանրամասն դիտարկումների կամ մասնագիտական վերլուծության հիման վրա, ինչը հասանելի չէ դրսի անձանց, առնչվում է ավելի փոքր համայնքներին, նրանց հիմնախնդիրներին և զգայուն թեմաներին:
Մենք կիրառում ենք դիտարկման մեթոդը մարդկանց վարքագծերը և դիրքորոշումները բացահայտելու համար այն դեպքում, երբ թիրախային խմբի կողմից սեփական ռեֆլեքսիայի հիման վրա տեսակետները հայտնելու հնարավորությունները սահմանափակ են: Դիտարկման մեթոդի շնորհիվ ուսումնասիրվում են հետաքրքրության առարկա հանդիսացող երևույթի առանձնահատկությունները, վերբալ և ոչ վերբալ վարքային դրսևորումները, փոխազդեցությունները, ֆիզիկական միջավայրը, ծառայությունների տրամադումը: Մենք իրականացնում ենք և ձևայնացված, և չձևայնացված դիտարկումներ, երբ երևույթի վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալու նպատակով՝ անհրաժեշտություն կա դիտարկել օբյեկտներն ու պրոցեսներն իրենց բնական միջավայրում:
Տվյալների վերլուծություն

Մեր ընկերությունը մատուցում է տվյալների վերլուծության ծառայությունների ամբողջական փաթեթ՝ կիրառելով  վիճակագրական և մեքենայական ուսուցման (machine learning) այնպիսի տեխնիկաներ, մոտեցումներ և մեթոդներ, ինչպիսիք են՝

  • Նկարագրական վերլուծություն (Descriptive analysis)
  • Կոռելիացիայի և նշանակալիության գնահատման թեստեր (Correlation and significance testing)
  • Ռեգրեսիոն վերլուծություն (բազմաչափ, լոգիստիկ, պոլինոմ, օրդինալ, հիերարխիկ, ոչ գծային, պայմանական  լոջիթ, ռոգրեսիոն ընդհատությունը (Regression analysis (Multiple, Logistic, Multinomial, Ordinal, Hierarchical, Non-linear, Conditional Logit, Regression Discontinuity)
  • Տարածականության ռեդուկցիա (սկզբունքային բաղադրիչների վերլուծություն, գործոնային վերլուծություն) (Dimension Reduction (Principal Component analysis, Factor Analysis)
  • Դասակարգում (լոգիստիկ ռեգրեսիա, որոշումների ծառ, պատահական անտառ, k-NN, նեյրոնային ցանցեր, օժանդակ վերկտորների մեքենա (Classification (Logistics Regression, Decision Tree, Random Forest, k-NN, Neural Networks, Support Vector Machine)
  • Ժամանակային շարքերի վերլուծություն (Time-Series Analysis)
  • Survival Analysis
  • Գիտափորձային վերլուծություններ(համանման միավորների համապատասխանեցում, տարբերություն տարբերության մեջ ռեգրեսիա, ԱՆՈՎԱ-ի տարբեր տեսակներ) (Experimental analysis (Propensity Score Matching, Difference-in-difference regression, varieties of ANOVA)
  • Կլաստերային վերլուծություն (հիերարխիկ, K-միջիններ (Clustering analysis (Hierarchical, K-means))
  • Ասոցիացիայի կանոններ  (Association rules)
  • Ընտրության մոդելավորում (համակցված վերլուծություն)(Choice modelling (conjoint analysis))
  • Մոդելի գնահատում
  • Հաստատուն համեմատական մեթոդ (Constant comparison method)
  • Զրույցի վերլուծություն (Conversation analysis)
  • Պատմողական վերլուծություն (Narrative analysis)
  • Դիսկուրս վերլուծություն (Discourse analysis)
  • Հիմնավորված տեսություն  (Grounded Theory)
  • Որակական համեմատական վերլուծություն (Qualitative comparative analysis)
  • Դեպքի խոր ուսումնասիրություն (Case-oriented understanding)
  • Ֆենոմենոլոգիական վերլուծություն (Phenomenological analysis)
  • Էթնոմեթոդաբանական վերլուծություն (Ethnographic analysis)

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ