Մշակույթ և արժեքներ
Մենք բարձր ենք գնահատում մեր թիմի անդամների կողմից իրականացվող մտավոր աշխատանքը և արժևորում ենք նրանցից յուրաքանչյուրի ներդրումը կազմակերպության առաքելությանը և ռազմավարական նպատակներին հասնելու գործում: Այդ իսկ պատճառով մենք ապահովում ենք աշխատանքային միջավայր, որը խրախուսում է անձնային և մասնագիտական աճը, կատարելության հասնելու ձգտումը և հետազոտությունների ոլորտում լավագույնը լինելու մոտիվացիան:
Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը կիսում է մեր աշխատանքային արժեքները, և այդ փաստը միավորում է բոլորիս մի համախմբված թիմում:
Մեր ընկերության աշխատակիցները կարևորում են հետևյալ հիմնարար արժեքները.
- Դրական ազդեցություն թողնելու մղում
- Նորարարություններ խթանելու ձգտում
- Բացահայտելով և վերլուծելով ոգեշնչվելու ունակություն
- Մարտահրավերներ ընդունելու պատրաստակամություն
- Անդադար սովորելու և մասնագիտական աճին կողմնորոշվածություն
- Պրոակտիվություն
- Թիմային աշխատանք և համագործակցություն
- Արժանապատվություն