Պաշտոնի անվանումը
Տվյալների հավաքագրման բաժնի համակարգող (Field Coordinator)
Աշխատանքային գրաֆիկ
Լրիվ աշխատանքային օր
Աշխատանքային պարտականություններ
• Համակարգել տվյալների հավաքման բաժնի աշխատակիցների աշխատանքները, այդ թվում՝ հարցազրուցավարների հավաքագրման աշխատանքները
• Կազմել և վերահսկել հարցազրուցավարների աշխատանքային գրաֆիկը
• Վերահսկել տվյալների հավաքագրման աշխատանքները, ապահովել հարցազրուցավարների օրական կատարողականը՝ հարցազրուցավարների աշխատանքային պայմանագրերի պահանջներին համապատասխան
• Վերահսկել հացազրուցավարների կողմից աշխատանքային փաստաթղթերի հանձնումը օրական կտրվածքով
• Կազմակերպել և իրականացնել հարցազրույցի վարման կաննոնների վերաբերյալ դասընթացներ
• Ընթացիկ հաշվետվություններ պատրաստել և ներկայացնել ընկերության ղեկավարներին
• Վերահսկել հարցազրուցավարների աշխատանքային պայմանագրերի կնքման, պայմանագրերի դրույթների մասին իրազեկման գործընթացները
• Իրականացնել հետազոտական տվյալների հավաքմանն առնչվող այլ գործառույթներ՝ ընկերության ղեկավարների հրահանգներին համապատասխան
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն
• Թիմ կառավարելու գերազանց կարողություններ
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
• Հետազոտական նախագծերում տվյալների հավաքագրման աշխատանքներում ներգրավվածության առնվազն 1 տարվա փորձ
• Հետազոտական նախագծերում տվյալների հավաքագրման ընթացակարգերի վերաբերյալ տարրական գիտելիքներ
• Նախագծերի կառավարման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
• Կազմակերպչական և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
• Միաժամանակ բազմաթիվ նախագծերում աշխատելու կարողություն
• MS Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն
• Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
Պահանջվող անձնային հատկանիշներ
• Պատասխանատվության զգացում
• Ճշտապահություն և ազնվություն
• Պրոակտիվություն
• Ճկունություն
• Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
• Նվիրվածություն աշխատանքին
• Տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու ունակություն
• Սթրեսային պայմաններում աշխատելու կարողություն
Դիմումի վերջնաժամկետ
05.09.2022
Դիմելու ընթացակարգը
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Field coordinator ”: