Պաշտոնի անվանումը 

Տվյալների հավաքագրման բաժնի օգնական


Աշխատանքային գրաֆիկ 

Լրիվ աշխատանքային օր

 

Աշխատանքային պարտականություններ

• Մասնակցել տվյալներ հավաքագրող աշխատակիցների աշխատանքային գրաֆիկի կազմման և վերահսկման աշխատանքներին
•  Վերահսկել տվյալների հավաքագրման աշխատանքների կազմակերպմանն առնչվող փաստաթղթերի հանձնման-ընդունման գործընթացները  
•  Մասնակցել տվյալների հավաքագրման գործընթացներին՝ տվյալներ հավաքագրող աշխատակիցների աշխատանքի դիտարկելու միջոցով
• Աջակցել տվյալների հավաքագրման էլեկտրոնային ծրագրերի անխափան աշխատանքի ապահովման հարցում
• Աջակցել տվյալների հավաքագրման վերաբերյալ դասընթացների կազմակերպման և իրականացման գործընթացին
• Աշխատանքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններ պատրաստել և ներկայացնել բաժնի համակարգողին
• Աջակցել հետազոտական նախագծերում տվյալներ հավաքագրող աշխատակիցների (հարցազրուցավարների) հավաքագրման գործընթացին

Պահանջվող որակավորում

•  Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
•  Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն, գրագետ  խոսք, լսելու ունակություն և այլն)
•  Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
• Հետազոտական նախագծերում տվյալների հավաքագրման ընթացակարգերի վերաբերյալ տարրական գիտելիքներ
• Նախագծերի կառավարման վերաբերյալ տարրական գիտելիքներ
• Միաժամանակ բազմաթիվ նախագծերում աշխատելու կարողություն
• MS Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն
• Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)

Պահանջվող անձնային հատկանիշներ

•  Պատասխանատվության զգացում
•  Ճշտապահություն և ազնվություն 
•  Պրոակտիվություն
•  Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
•  Նվիրվածություն աշխատանքին
•  Տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու ունակություն

Դիմումի վերջնաժամկետ

14.03.2024


Դիմելու ընթացակարգը

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Field assistant”:


 

Տվյալների հավաքագրման բաժնի օգնական

Ուղարկեք Ձեր տվյալները

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ