Պաշտոնի անվանումը

Տվյալների որակի վերահսկման մասնագետ

Աշխատանքի տեսակը և տևողությունը 

Գործարքային: Տևողությունը՝ 3 ամիս՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:

Աշխատանքային գրաֆիկ

Լրիվ աշխատանքային օր

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել հարցազրուցավարների վերապատրաստում՝ ընկերության կողմից սահմանված որակի չափորոշիչներին և ուղեցույցներին համապատասխան
  • Ստուգել հետազոտությունների էլեկտրոնային հարցաթերթերը՝ համեմատելով դրանք հարցազրույցների ձայնագրությունների և որակի ստուգման չափորոշիչների հետ 
  • Հեռախոսազանգերի միջոցով ճշգրտումներ կատարել լրացված հարցերի վերաբերյալ
  • Պահպանել հարցազրուցավարների հետ հետադարձ կապը և ներկայացնել որակի ստուգման արդյունքները
  • Իրականացնել Ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ՝ կապված հետազոտական տվյալների որակի վերահսկման հետ

Պահանջվող որակավորում և անձնային հատկանիշներ

  • Բարձրագույն կրթություն` ցանկալի է սոցիոլոգիայի և/կամ հետազոտությունների ոլորտում
  • Հղկված հայերեն գրավոր խոսք
  • MS word և Excel ծրագրերի իմացություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ 
  • Ժամանակը տնօրինելու գերազանց հմտություններ
  • Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում 
  • Թիմում աշխատելու ունակություն և պատրաստակամություն
  • Պրոակտիվություն

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել՝ Ձեր ինքնակենսագրականներն ուղարկելով hr@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով “Quality control specialist” կամ լրացնել տվյալները ստորև ներկայացված դաշտերում:

Տվյալների որակի վերահսկման մասնագետ

Ուղարկեք Ձեր տվյալները

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ