Պաշտոնի անվանումը
Հետազոտությունների մասնագետ
ԱրԻնսայթս հետազոտական ընկերությունը փնտրում է հետազոտությունների մասնագետ, ով կմիանա թիմին՝ սոցիալական և մարքեթինգային հետազոտական աշխատանք կատարելու առաքելությամբ:
Աշխատանքային գրաֆիկը
Լրիվ աշխատանքային օր
Աշխատանքային պարտականություններ
• Մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության դիզայնի մշակում, մասնավորապես՝ նպատակի, խնդիրների, թիրախային խմբերի սահմանում, մեթոդների և ընտրանքի նկարագրություն
• Մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների գործիքների մշակում
• Տվյալների որակի վերահսկման գործընթացների համակարգում՝ ընկերության կանոնակարգերին համապատասխան
• Տվյալների բազաների որակի ընթացիկ ստուգումների իրականացում
• Հետազոտության արդյունքների առաջնային վերլուծություն
• Հետազոտությունների արդյունքների հիման վրա վերլուծական հաշվետվությունների պատրաստում և խորհրդատվության տրամադրում
• Արդյունքների ներկայացում պատվիրատուներին
• Աշխատանքների ընթացքի վերաբերյալ բանավոր և գրավոր եղանակով պարբերական հաշվետվությունների ներկայացում շահագրգիռ կողմերին
• Միջազգային հետազոտական շուկաների զարգացումների, տվյալների հավաքման նորարարական մեթոդների, տվյալների վիզուալացման գործիքների ուսումնասիրություն և ինտեգրում ընկերության աշխատանքային գործընթացներում
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն կամ որակավորում հետազոտությունների, սոցիոլոգիայի, մարքեթինգի, տնտեսագիտության, ազգագրության և հարակից ոլորտներում
• Հետազոտական մեթոդաբանությունների և մեթոդների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
• Հետազոտությունների կազմակերպման ընթացակարգերի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ
• Հետազոտական աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ
• Հաղորդակցության և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
• MS Word, PPT, Excel, SPSS ծրագրերի իմացություն, R, STATA, Python, NVivo և BI ծրագրերով աշխատելու հմտությունը կդիտարկվի որպես առավելություն
• Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն: Ռուսերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն
Պահանջվող անձնային հատկանիշներ
• Պատասխանատվության զգացում
• Պրոակտիվություն
• Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
• Շարունակաբար ինքնակրթվելու և ինքնակատարելագործվելու պատրաստակամություն
• Համագործակցային դիրքորոշում և քաղաքավարություն
Դիմումի վերջնաժամկետ- 27.02.2023
Դիմելու ընթացակարգը
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Research specialist”: