Աշխատանքի տեսակ

Պայմանագրային

Աշխատանքային գրաֆիկ 

Օրական 5-8 ժամ, ճկուն գրաֆիկով

Աշխատանքի նկարագրություն

Հարցազրուցավարը պետք է հեռախոսազանգերի միջոցով հարցազրույցներ իրականացնի ՀՀ բնակիչների հետ՝ ընկերության գրասենյակից կամ սեփական բնակարանից:

Աշխատանքային պարտականություններ

• Իրականացնել հեռախոսային հարցումներ բնակչության շրջանում՝ ընկերության կողմից նախագծված հարցաշարով, ընկերության սահմանած որակի չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
• Մասնակցել յուրաքանչյուր նախագծին նախորդող դասընթացներին
• Ուսումնասիրել ընկերության որակի վերահսկման փորձագետների կողմից տրամադրվող հետադարձ կապը և անհրաժեշտության դեպքում շտկել հաջորդ հարցազրույցները 
• Մասնակցել հարցումների փուլին հաջորդող քննարկումներին

Պահանջվող որակավորում

•  Առնվազն՝ միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները)
•  Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, մասնավորապես՝ հղկված  և գրագետ խոսք, մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, լսելու ունակություն
•  Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
•  Համակարգչային գրագիտություն (Microsoft Office ծրագրի իմացություն, տեքստեր հավաքելու կարողություն, ինտերնետից օգտվելու կարողություն)
•  Լարված պայմաններում և ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն, սթրեսակայունություն
•  Թիմային աշխատանքի հմտություններ
•  Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն

Պահանջվող անձնային հատկանիշներ

Ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության  զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն: 

Դիմելու ընթացակարգը


Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Phone interviewer” կամ լրացնել տվյալները ստորև ներկայացված դաշտերում: 

 

Հեռախոսային հարցազրուցավար

You can submit your resume for consideration.

Stay connected

If you have any questions or suggestions, leave a message and we will contact you.