Պաշտոնի անվանում 

Հարցազրուցավար

ԱրԻնսայթս հետազոտական ընկերությունն աշխատանքի է հրավիրում հարցազրուցավարների՝ բնակարաններում բնակչության շրջանում հարցազրույցներ իրականացնելու նպատակով: 
Հարցազրույցներն իրականացվելու են պլանշետների օգնությամբ: Պլանշետները կտրամադրվեն մեր ընկերության կողմից: 

Աշխատանքի տեսակ

Գործարքային 

Աշխատանքային ժամերը

Օրական 5-8 ժամ

Աշխատանքի վայր

ք. Երևան և ՀՀ մարզեր: Մարզերում աշխատանքների իրականացման համար տրանսպորտային միջոցներն ապահավվելու են ընկերության կողմից:

Աշխատանքային պարտականություններ

• Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող վերապատրասման դասընթացներին
• Իրականացնել թեստային հարցազրույցներ՝ դասընթացների ժամանակ ներկայացված հրահանգների գործնական կիրառման կարողության հավաստման նպատակով
• Քաղաքացիների բնակարաններում իրականացնել հարցազրույցներ՝ ընկերության կողմից տրամադրված հարցաթերթի հիման վրա, ընկերության կողմից հաստատված որակի չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
• Օրական կտրվածքով ընկերության ներկայացուցիչներին հանձնել անհրաժեշտ լրացված փաստաթղթերը
• Ներկայացնել հաշվետվություններ՝ հարցազրույցների ընթացքի վերաբերյալ
• Օրական և շաբաթական կտրվածքով մասնակցել հարցազրույցի որակի ապահովմանն առնչվող քննարկումներին

Պահանջվող որակավորում և անձնային հատկանիշներ

• Միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները)
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ ազատ հաղորդակցվելու ունակություն, գրագետ  խոսք,  լսելու ունակություն և այլն)
• Տեղեկությունների գաղտնիությունը և հետազոտական էթիկայի կանոնները պահպանելու ունակություն և պատրաստակամություն
• Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
• Տարրական թվային գրագիտություն՝ պլանշետով աշխատելու համար
• Տեղանքում կողմնորոշվելու ունակություն
• Լարված պայմաններում և գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
• Դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության  զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն)
 

Դիմումի վերջնաժամկետ 

20.05.2022

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել  hr@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “CAPI interviewer” կամ լրացնելով հայտարարության ներքո ներկայացված դիմումը ձևը: 
 

Հարցազրուցավար (դեմ առ դեմ հարցազրույցներ)

Ուղարկեք Ձեր տվյալները

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ