Պաշտոնի անվանում
Հարցազրուցավար՝ դեմ առ դեմ հարցազրույցների իրականացման համար
ԱրԻնսայթս ընկերությունն աշխատանքի է հրավիրում հարցազրուցավարների՝ մարդաշատ վայրերում պլանշետների օգնությամբ դեմ առ դեմ հարցազրույցների իրականացման նպատակով:
Աշխատանքի տեսակ – Գործարքային
Աշխատանքային ժամերը – Օրական 5-8 ժամ
Աշխատանքի վայր - ք. Երևան և ՀՀ մարզեր
Աշխատանքային պարտականություններ
• Մասնակցել նախագծին նախորդող դասընթացներին
• Մարդաշատ վայրերում իրականացնել դեմ առ դեմ հարցազրույցներ պլանշետների օգնությամբ, ընկերության կողմից հաստատված չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
• Նախագծի համակարգողներին ներկայացնել իրականացված հարցազրույցների կարգավիճակի ամփոփում օրական կտրվածքով
• Մասնակցել օրական և շաբաթական կտրվածքով տվյալների հավաքման փուլին զուգահեռ ընթացող քննարկումներին
Պահանջվող որակավորում և անձնային հատկանիշներ
• Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները)
• Համակարգչից և պլանշետից օգտվելու պատշաճ մակարդակի հմտություններ
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
• Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
• Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
• Աշխատանքի որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
• Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
• Դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն)
Դիմումի վերջնաժամկետ – 05.10.2024
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Face to face interviewer” կամ լրացնելով ընկերության կայքում հայտարարության ներքո ներկայացված դիմումը ձևը: