Պաշտոնի անվանում

Հարցազրուցավար՝ դեմ առ դեմ հարցազրույցների իրականացման համար
 
ԱրԻնսայթս ընկերությունն աշխատանքի է հրավիրում հարցազրուցավարների՝ պլանշետների օգնությամբ դեմ առ դեմ հարցազրույցների իրականացման նպատակով: 

Աշխատանքի տեսակ – Գործարքային 

Աշխատանքային ժամերը – Օրական 5-8 ժամ

Աշխատանքի վայր - ք. Երևան:

Աշխատանքային պարտականություններ

• Մասնակցել նախագծին նախորդող դասընթացներին
• Իրականացնել դեմ առ դեմ հարցազրույցներ պլանշետների օգնությամբ մարդաշատ վայրերում՝ ընկերության կողմից հաստատված չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
• Նախագծի համակարգողներին ներկայացնել իրականացված հարցազրույցների կարգավիճակի ամփոփում օրական կտրվածքով
• Մասնակցել օրական և շաբաթական կտրվածքով տվյալների հավաքման փուլին զուգահեռ ընթացող քննարկումներին

Պահանջվող որակավորում և անձնային հատկանիշներ

• Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները)
• Համակարգչից և պլանշետից օգտվելու պատշաճ մակարդակի հմտություններ
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն, գրագետ  խոսք,  լսելու ունակություն և այլն)
• Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
• Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
• Աշխատանքի որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
• Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
• Դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության  զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն)

Դիմումի վերջնաժամկետ – 17.11.2023

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել  hr@r-insights.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “Face to face interviewer” կամ լրացնելով ընկերության կայքում հայտարարության ներքո ներկայացված դիմումը ձևը: 

Դեմ առ դեմ հարցազրուցավար

Ուղարկեք Ձեր տվյալները

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ