Գիտափորձի արդյունքները ներկայացվել են ՏՀԶԿ (OECD)

01.04.2020

2019 թվականին Արինսայթս հետազոտական ընկերությունը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ կնքած պայմանագրի շրջանակներում  իրականացրել է հետազոտական ծրագիր, որի նպատակն էր գնահատել ֆինանսական կրթմանն ուղղված դասընթացների արդյունավետությունը: Դասընթացներն իրականացվել են Հայաստանի բարձր դասարանների աշակերտների շրջանում Հայաստանում Ֆինանսական համակարգի հաշտարարի (ՖՀՀ) գրասենյակի կողմից: Հետազոտությունն իրականացվել է պատահական վերահսկվող գիտափորձի (randomized controlled trial) միջոցով, որի ընթացքում վերահսկիչ և միջամտության ենթարկված խմբերում անցկացվել են նախաթեստ (նախքան դասընթացների իրականացումը) և վերջնական թեստ (դասընթացներն իրականացնելուց հետո):

ՖՀՀ-ն իր դասընթացները կազմակերպել է երկու ձևաչափով. առաջինի դեպքում անցկացվել են միայն 45 րոպե տևողությամբ դասընթացներ, իսկ երկրորդի դեպքում դասընթացներն ուղեկցվել են ուսուցողական հոլովակներով: Երկու ձևաչափերի դեպքում էլ դասընթացների ժամանակ քննարկվել են թեմաներ, որոնք ուղղված են ֆինանսական համակարգի վերաբերյալ գիտելիքներին, դիրքորոշումներին և վարքին, ՖՀՀ վերաբերյալ իրազեկվածությանը, բանկային հաշիվներին և քարտերին, ավանդներին, վարկերին և ապահովագրությանը:

2019 թվականին Արինսայթս հետազոտական ընկերությունը վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացրել է գնահատող հետազոտություն: Հետազոտության նպատակն է եղել գնահատել Հայաստանում երիտասարդների շրջանում Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացված ֆինանսական կրթմանն ուղղված դասընթացների արդյունավետության գնահատումը: 

Գնահատումն իրականացվել է գիտափորձի մեթոդաբանության միջոցով, կիրառվել է պատահական վերահսկվող փորձարկում, որի ընթացքում անցկացվել է նախաթեստ և վերջնական թեստ վերահսկիչ և միջամտության խմբերում: Քանակական գնահատմանը զուգահեռ իրականացվել են նաև որակական հարցազրույցներ և ֆոկուս խմբային քննարկումներ` դասընթացների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ շահագրգիռ կողմերի ամբողջական կարծիքները ներառելու նպատակով:

Գիտափորձի շրջանակներում գնահատվել են ավելի քան 1700 աշակերտներ  մոտ 30 դպրոցներից: Դպրոցները բաժանվել են երկու՝ միջամտության և վերահսկիչ խմբերի: Պատահական վերահսկվող փորձարկման տվյալները վերլուծվել են ՙՙտարբերություն տարբերության մեջ՚՚ (difference-in-difference) վերլուծական մոդելի համաձայն: 
Որակական մասը ներառել է 8 ֆոկուս խմբային քննարկումներ դպրոցների աշակերտների շրջանում, և 11 խորին հարցազրույցներ դպրոցների ուսուցիչների և ՖՀՀ փորձագետների շրջանում:

Հետազոտության արդյունքում պատրաստվել  է ամբողջական վերլուծական հաշվետվություն և առաջարկների ցանկ` ֆինանսական կրթման դասընթացների հետագա փուլերի կազմակերպման համար:

Ձեզ կարող է հետաքրքրել

Ֆորմատիվ հետազոտության արդյունքները ներկայացվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին

2019-2020 թթ Արինսայթս հետազոտական կազմակերպությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պատվերով իրականացրել է ֆորմատիվ հետազոտություն, որը միտված է

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ