Փնտրու՞մ եք մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա հասկանալ՝ որ քաղաքականություններն են աշխատում, իսկ որոնք ոչ:
Հանդիսանալով փորձարարական մեթոդաբանություն՝ պատահական վերահսկվող գիտափորձը համարվում է լավագույն գիտական մոտեցումը՝ քաղաքականության միջամտությունների և դրանց ազդեցությունների պատճառահետևեանքային կապերը գնահատելու համար: Գնահատման այս տեսակը թույլ է տալիս ստանալ ծրագրի արդյունքների մասին հիմնավորված տեղեկություններ, որոնք հիմք են ծառայում՝ որոշում կայացնելու համար:
Փորձարկումներն իրագործվում են միանման թիրախային խմբերը պատահականության սկզբունքով բաշխելու և դրանցում ծրագրային միջամտություն իրականացնելու միջոցով: Առանձնացվում են միջամտության և հսկիչ խմբեր՝ միջամտության զուտ ազդեցությունը չափելու համար: Այստեղ կարևոր է նվազեցնել ընտրության ընթացքում ի հայտ եկող սիստեմատիկ խնդիրները և խեղաթյուրող փոփոխականների ազդեցությունը: Փորձագիտական չափումն ունի բարձր արդյունավետություն հետևյալ խնդիրները լուծելու համար՝
Եթե ցանկանում եք գիտական գնահատական ունենալ ձեր նախաձեռնած ծրագրի և դրա արդյունքների միջև...
Դիտել ավելինԻնչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ ձեր կողմից իրականացվող ծրագիրն արդյունավետ է և դրական ազդեցություն...
Դիտել ավելինՀնարավո՞ր է արդյոք ապահովել ծրագրի թիրախային խմբերի օպտիմալ ներգրավումը ծրագրային...
Դիտել ավելին