Գովազդի թեստավորման հետազոտություն

Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ ձեր կազմակերպությունն արդյունավետ է ծախսում գովազդային բյուջեն՝ մասնավորապես նոր արշավ մեկնարկելու դեպքում:
 
Գովազդի թեստավորումը (ad testing) լավագույն գործիքներից է գովազդի ազդեցությունը գնահատելու, թիրախային լսարանի տեղեկացվածության, դիրքորոշումների և վարքի վրա դրա ներգործությունը չափելու հարցում: Փորձառու ընկերություններն ապավինում են գովազդի թեստավորմանը, որի արդյունքները հուշում են նրանց, թե գովազդում ինչն է աշխատում և թե ինչը փոփոխության կարիք ունի: Գովազդի թեստավորումը կարող է օգտագործվել մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի (PR) և գովազդի մասնագետների կողմից գովազդի զարգացման բոլոր փուլերում: 

Արինսայթս հետազոտական ընկերությունը կօգնի հետազոտության միջոցով՝

  • Առանձնացնել թեստավորվող գովազդի բոլոր կոնցեպտներից լավագույնը թիրախային խմբի համար
  • Կատարելագործել կոնցեպտը՝ դրա ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ մեկնաբանությունների և արձագանքների հիման վրա
  • Խուսափել թիրախային խմբին չհամապատասխանող գովազդ մշակելու արդյունքում ի հայտ եկող ֆինանսական կորստից
  • Մշակել գովազդներ, որոնք մոտիվացնում են պոտենցիալ սպառողներին

Ձեզ կարող է հետաքրքրել

Բրենդի առողջության հետազոտություն

Ինչպե՞ս կարելի է հավաստիանալ, որ ձեր բրենդը հասնում է սահմանված թիրախային ցուցանիշներին և...

Դիտել ավելին
Հեղինակության աուդիտ

Կարիք ունե՞ք անկողմնակալ գնահատականի այն մասին, թե ինչպիսին է ձեր կազմակերպության հեղինակությունը...

Դիտել ավելին
Սպառման և դիրքորոշումների հետազոտություն

Որպես բիզնես, ինչպե՞ս կարող եք տեղեկանալ մրցակցային միջավայրում ձեր ընկերության դիրքի վերաբերյալ և...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ