Լսարանի չափման հետազոտություն

Հնարավո՞ր է արդյոք արդյունավետ մեդիա ռազմավարություն մշակել՝ առանց իմանալու, թե ձեր թիրախային լսարանի ներյակացուցիչները ինչ են դիտում, երբ և որտեղ: 

Արագընթաց տեմպերով ընթացող նորարարությունները և թվային մեդիայի զարգացումը վճռորոշ ազդեցություն են ունեցել մեդիայի ոլորտի վրա՝ զգալի կերպով փոխակերպելով ավանդական հարթակները: Այս համատեքստում, լսարանի նախընտրությունների և անհատականացման միտումների մասին տեղեկացված լինելը որոշիչ նշանակություն ունի հաղորդակցությունների մասնագետների համար: 

Մեր ընկերության կողմից առաջարկվող՝ լսարանի չափման հետազոտության օգնությամբ հնարավոր է տեղեկություններ ստանալ թիրախային լսարանի՝ մեդիա սպառման սովորությունների վերաբերյալ ըստ նրանց ժողովրդագրական տվյալների, սպառվող մեդիայի տեսակի և սարքավորման: Այս հետազոտության արդյունքում հնարավոր է տվյալներ ստանալ այն մասին, թե մեդիա սպառողներն ինչ ժամանակահատվածում, ինչ հաճախականությամբ և որտեղ են դիտում մեդիայի կոնտենտը և գովազդները: 

Մեր մասնագետները, ավանդական և ժամանակակից զարգացած թվային հետազոտական մեթոդների համադրության կիրառմամբ, կօգնեն ձեզ ձեռք բերել համընդգրկուն և խորը տեղեկատվություն թիրախային լսարանի վերաբերյալ, մասնավորապես՝ 

  • Հասկանալ առանձին մեդիաների առավելությունները
  • Տարբերակել թիրախային խմբի կողմից սպառվող մեդիայի հիմնական տեսակները, հասկանալ սպառման սովորությունները
  • Հիմնավորել և բարելավել մեդիա ռազմավարությունները 

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեդիա մոնիթորինգ

Ի՞նչ գործողություններ կարող եք ձեռնարկել ձեր կազմակերպությանը մեդիայի անդրադարձը մշտադիտարկելու և...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ