Աշխատակիցների հետ հարաբերությունների և հոսունության վերլուծություն

Կա՞ արդյոք հնարավորություն ստանալ ճշգրիտ տեղեկատվություն աշխատակիցների հոսունության պատճառների վերաբերյալ այն դեպքում, երբ աշխատակցիները դժվարությամբ են բարձրաձայնում ընկերությունից հեռանալու պլանների մասին: 

Կազմակերպությունները, որոնք չեն կարողանում պահպանել բարձր կատարողականությամբ աչքի ընկնող աշխատակիցներին, կշարունակեն աշխատել պակաս որակավորված աշխատակիցներով, ինչն արդյունքում կիջեցնի կազմակերպության մրցունակությունը։ Կազմակերպության ղեկավարները աշխատակիցների պահանջները, մտահոգությունները և սպասելիքները հասկանալու համար հաճախ ապավինում են ներքին հարցումներին։ Այդուհանդերձ, աշխատակիցներից անկեղծ պատասխաններ ստանալը երբեմն բարդ է, նույնիսկ եթե հացումն անանուն է։ 

Նշված իրավիճակում անմիջական հարցումների սահմանափակումները հաղթահարելու համար մենք խորհուրդ ենք տալիս կիրառել արտահոսքի մոդելավորում (attrition modeling):  

Արտահոսքի մոդելավորումը հոսունության հետազոտության ուղիղ կիրառություն է, որը կարևոր փաստական տվյալներ է տրամադրում աշխատուժի և գործողությունների պլանավորման վրա։ Տվյալներով աշխատելու (data mining) տեխնիկաների կիրառումը մեծ կազմակերպություններում հնարավորություն է տալիս ճշգրտորեն կանխատեսելու աշխատակիցների արտահոսքը և քայլեր ձեռնարկելու դրա կանխման համար։ 

Աշխատակիցների հետ հարաբերությունների վերլուծությունը համապատասխան գործիք է՝ 

  • Ներկայիս աշխատակիցների իրական պահանջները և  մտահոգությունները հասկանալու համար
  • Աշխատակիցների արտահոսքի կանխատեսման և այն ժամանակին կանխելու համար
  • Կազմակերպությունում մարդկային ռեսուրսների կառավարման պրակտիկաների բարելավման համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Աշխատակիցների գոհունակության և ներգրավվածության հետազոտություն

Որպես գործատու, ինչպե՞ս կարող եք ապահովել ձեր աշխատակիցների գոհունակությունն ու ներգրավվածությունը...

Դիտել ավելին
Գործատուի հեղինակության և բրենդինգի հետազոտություն

Ինչպե՞ս դառնալ առաջին ընտրության գործատու՝ ներգրավելով և պահպանելով աշխատաշուկայի ամենաորակավորված և...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ