Աշխատակիցների գոհունակության և ներգրավվածության հետազոտություն

Որպես գործատու, ինչպե՞ս կարող եք ապահովել ձեր աշխատակիցների գոհունակությունն ու ներգրավվածությունը՝ այդպիսով ապահովելով նրանց բարձր կատարողականությունն ու ձեր ընկերության հաջողությունները: 

Արագացված շարժունակությամբ և ճկունությամբ բնութագրվող աշխարհում , երբ մարդիկ փոխում են իրենց աշխատանքն ավելի հաճախ, քան նախկինում, գործատուներն անընդմեջ առերեսվում են աշխատակիցների հոսունությունից առաջ եկող կորուստների ռիսկերի հետ: Այս համատեքստում, աշխատակիցների բավարարվածության և ներգրավվածության հետազոտության արդյունքները կարող են զինել գործատուներին տեղեկատվությամբ և օգնել որոշում կայացնել այն մասին, թե ինչպես շարունակել աշխատանքը գործընկերների հետ և համապատաստանեցնել նրանց կատարողականը կազմակերպության նպատակների հետ: 

Մեր ընկերությունը, կիրառելով առաջադեմ հետազոտական մոդելներ, գնահատում է աշխատակիցների բավարարվածության և ներգրավվածության տարբեր կողմերը, մասնավորապես՝ 

  • Աշխատակիցների բավարարվածությունը աշխատանքի վարձատրության պայմաններով, կառավարման մշակույթով, աշխատանքի բովանդակությամբ, սոցիալական միջավայրով և այլն
  • Աշխատանքի  բնորոշիչներով բավարարվածության մակարդակը և իդեալական աշխատանքային պայմանների ընկալումը
  • Աշխատակիցների գոհունակության բարձր մակարդակը պահպանելու և գերազանց աշխատելու խթանները 
  • Աշխատակիցների ներգրավվածության մակարդակի անկման պատճառները
  • Կազմակերպությունը պոտենցյալ լքող աշխատակիցները և դրա պատճառները

Ձեզ կարող է հետաքրքրել

Գործատուի հեղինակության և բրենդինգի հետազոտություն

Ինչպե՞ս դառնալ առաջին ընտրության գործատու՝ ներգրավելով և պահպանելով աշխատաշուկայի ամենաորակավորված և...

Դիտել ավելին
Աշխատակիցների հետ հարաբերությունների և հոսունության վերլուծություն

Կա՞ արդյոք հնարավորություն ստանալ ճշգրիտ տեղեկատվություն աշխատակիցների հոսունության...

Դիտել ավելին

Մնացեք կապի մեջ

Կապվեք մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ առաջարկներ