Հնարավո՞ր է արդյոք հավաստիանալ, որ ձեր բրենդները և պրոդուկտները արդյունավետ կերպով են ցուցադրված վաճառասրահներում:
Չնայած էլեկտրոնային առևտրի արագընթաց մասսայականացմանը, օֆլայն մանրածախ առևտուրը շարունակում է առանցքային դեր խաղալ սպառողների գնման փորձառություններում: Ավելին, վաճառակետում սահմանափակ տարածքի համար ընթացող ուժեղ մրցակցությունը կարող է էապես անդրադառնալ ձեր պրոդուկտի տեսանելիության և վաճառքների վրա:
Մանրածախ առևտրի աուդիտը ընտրված մանրածախ առևտրի կետերի ուսումնասիրությունն է ապրանքանիշի արտադրանքի տեսանելիության վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Սա ենթադրում է առաջնային տվյալների հավաքագրում, որի ընթացքում վերապատրաստված աուդիտորը այցելում է վաճառակետ և ստուգում բաշխման, պահեստի, ցուցադրման, վաճառքների մասին տեղեկատվությունը: Մանրածախ առևտրի աուդիտի շրջանակներում պարբերական մոնիտորինգի են ենթարկվում որոշակի ապրանքների և կատեգորիաների վաճառքները՝ մանրածախ առևտրի կետերի մշտական ընտրանքի սահմաններում:
Մեր ընկերությունը վաճառակետերի աուդիտի շրջանակներում չափում է հետևյալ հիմնական ցուցանիշները.
Հայտնի է, որ մրցակցությունից հաղթանակած դուրս գալու համար որոշիչ է ընկերության թիրախային շուկայի...
Դիտել ավելինԱրդյո՞ք հնարավոր է հստակ տարբերակել շուկայում առկա տարբեր թիրախային խմբերը: Պետք է հաշվի առնել, որ...
Դիտել ավելին